News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից ինչ փոփոխություններ պետք է կատարվեն համավարակի հետ կապված սահմանափակումների հարցում: Նախարարը նաև ակնարկել էր, թե իրենց սահմանած սահմանափակումներն արդյունք են տալիս, ինչի հետ, սակայն, համաձայն չեն ոլորտի մասնագետներից շատերը: Մասնավորաբար, բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը կարծում է, որ դրանք հերթական չհիմնավորված, չվերահսկվող, չարդարացված սահմանափակումներ էին, որոնք հերթական անգամ ցույց տվեցին մեր առողջապահության նախարարության կամային և գիտելիքային ողջ ամլությունը:

«Մի քիչ աղմուկ եղավ բնակչության մեջ, հետո անցավ, հիմա մարդիկ ամեն տեղ գնում են: Խնդիրն այն է, որ հնարավորություն չկա վերահսկելու, ավելի շուտ՝ չկա գիտելիք, որ համապատասխան կարգավորումները տրվեն: Սահմանափակումները որևէ օգուտ չտվեցին: Եթե նույնիսկ հանրային սննդի վայրերում, որոնցից երևի թե օգտվում է բնակչության 25-ից 30 տոկոսը, QR կոդերով մարդկանց ներս թողնեին, ապա հանրային տրանսպորտում, որից օգտվում է բնակչության ավելի քան 60 տոկոսը, չեն կարողացել վերահսկողություն ապահովել: Այս հերթական ալիքը կգա, կանցնի, բնական է՝ էլի ալիք կլինի, որովհետև մեր ԱՆ-ն այնքան կամային իմպոտենտ է, որ չի կարողանում անգամ ամենապրիմիտիվ կերպով պայքար վարել համավարակի դեմ: Սահմանափակումները չեն աշխատել, հիմնավորված չեն եղել, կհանեն, իրենց՝ առանց այդ էլ սև երեսը, երևի թե, կպարզեցնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Covid-19-ի յուրացումների գործով 27 մեղադրյալից մնացել է 3-ը. «Հետք»
Նախաձեռնված քրեական վարույթի սկզբնական փուլերում մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 27 անձ, որից 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է...
Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ
Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու...
Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
«Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել». Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ...
Ամենաշատ