Եվրոպական երկրներն «անպայման» պետք է դադարեն ապավինել ռուսական էներգիային, հատկապես՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է CNN-ը։
Ելույթ ունենալով Տալլինում Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Բլինքենն ասել է, որ այս պահին կա «հնարավորություն, որ Եվրոպայի մի շարք երկրներ վերջնականապես ազատվեն ռուսական էներգիայից կախվածությունից, քանի որ Ռուսաստանը դա օգտագործում է որպես զենք»։
Կալլասը կոչ է արել ամբողջությամբ բացառել Ռուսաստանին եւ Բելառուսին SWIFT ցանցից եւ սահմանափակել հասանելիությունը կրիպտոարժույթների նկատմամբ։ Նրա խոսքով՝ երկրները պետք է կենտրոնանան ազատ աշխարհից Ռուսաստանի «լիարժեք մեկուսացման» վրա։ Անվտանգության հետ կապված վատթարացող իրավիճակը «պահանջում է արագ փոփոխություններ եվրոպական անվտանգության մեջ», ընդգծել է նա։