News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Lockheed Martin-ը Սաուդյան Արաբիայում արտադրության մեջ ավելի քան միլիարդ դոլար է ներդնում, ասել է Lockheed-ի միջազգային բիզնեսի հարցերով փոխնախագահ Ռեյ Պիզելին, քանի որ թագավորությունը, որպես զենքի խոշոր գնորդ, հուսով է օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի օգնի դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը նավթից:

Նրա խոսքով՝ միջոցները կաջակցեն Սաուդյան Արաբիայի ռազմական արդյունաբերության GAMI կարգավորողի եւ պետական պաշտպանական SAMI ընկերության ջանքերին, որոնք ուղղված են տեղական արդյունաբերության զարգացմանը։

«Միջոցներ կհատկացվեն ամբողջ թագավորությունում արտադրության, տեխնիկական սպասարկման, վերանորոգման եւ շահագործման նախաձեռնությունների աջակցության համար՝ Սաուդյան Արաբիայի արդյունաբերության մեջ ներդրումներ կատարելու եւ որակավորումը բարձրացնելու միջոցով»,- Reuters-ին ասել է Lockheed Martin-ի ներկայացուցիչը:

Պիզելին ասել է, որ Lockheed Martin-ը ներդրումներ կկատարի տեղական ընկերությունների եւ պետական հաստատությունների հնարավորությունների մեջ՝ իր արդյունաբերության որոշ մասը թագավորությունում տեղակայելու համար:

GAMI-ն հայտարարել է, որ Lockheed Martin-ի հետ աշխատում է Սաուդյան Արաբիայում THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի որոշ մասեր արտադրելու ուղղությամբ:

Պիզելին նշել է, որ ուզում է թագավորությունը ներառել մատակարարումների համաշխարհային շղթաների մեջ եւ արտահանման շուկա ստեղծել: Նրա խոսքով՝ Պարսից ծոցի արաբական երկրներից եկամուտները 2020թ․ 4 մլրդ դոլարի են հասել։

Ամերիկյան Raytheon Technologies Corp խումբը հայտարարել է, որ ծրագրում է իր Patriot հրթիռների որոշ մասերի արտադրությունը Սաուդյան Արաբիա տեղափոխել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ