News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան շաբաթ օրը նախազգուշացրել են Ռուսաստանին, որ Իրանի հետ առեւտուրը երաշխավորելու նրա պահանջները ձախողման սպառնալիքի տակ են դնում գրեթե ավարտված միջուկային համաձայնագիրը, հայտնում է Reuters-ը։

Բանակցությունները հասել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման քննարկումների վերջին փուլին։ ԳՀՀԾ-ն կվերացնի Իրանի դեմ պատժամիջոցները՝ նրա միջուկային այն ծրագրի սահմանափակման դիմաց, որը Արեւմուտքը երկար ժամանակ համարում էր որպես ատոմային ռումբերի մշակման քողարկում:

Սակայն, անցյալ շաբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անսպասելիորեն պահանջեց լայն երաշխիքներ, որ Իրանի հետ ռուսական առեւտուրը չի տուժի Մոսկվայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, որոնք սահմանվել են Ուկրաինա ներխուժման հետեւանքով, նշում է լրատվական գործակալությունը։

«Ոչ ոք չպետք է փորձի ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները օգտագործել այնպիսի երաշխիքներ ստանալու համար, որոնք համաձայնագրի մաս չեն հանդիսանում»,- ասվում է 2015-ից համաձայնագրին մասնակցող Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի համատեղ հայտարարության մեջ:

«Սա հղի է գործարքի փլուզմամբ»,- ասել են նրանք:

Սեղանին դրված գործարքը պետք է շտապ կնքվի, հավելել են նրանք։

Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն հայտարարել էր, որ չի համաձայնի Ռուսաստանի պահանջներին։

11 ամիս տեւող միջազգային բանակցությունների նպատակը Իրանին սահմանափակումների պահպանման գործարքին վերադարձնելն է եւ ԱՄՆ-ին համաձայնագրին վերադարձնելը, որից նա դուրս էր եկել 2018թ․՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:

Նավթի շուկաները ուշադիր հետեւում են բանակցությունների ընթացքին, որպեսզի հասկանան կարող են արդյոք հանվել իրանական նավթի արտահանման սահմանափակումները, ինչը կարող է օգնել փոխհատուցել Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով մատակարարման խափանումները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ