News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վիվա-ՄՏՍ-ն ուրախությամբ տեղեկացնում է, որ բաժանորդների և օգտատերերի խնդրանքով, «Viber» մեսենջերի հետ համագործակցության շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի թողարկած՝ հայատառ ստիկերները կրկին հասանելի են անվճար ներբեռնման համար, արդեն` անժամկետ:

Վիվա-ՄՏՍ-ն իր հայատառ ստիկերների առաջին շարքը` աղջկա կերպարով, թողարկեց «Viber»-ում 2019 թվականին, իսկ 2020 թվականին թողարկեց հայատառ ստիկերների երկրորդ շարքը՝ տղայի կերպարով՝ իր առաջին բջջային հայալեզու խաղի՝ «Սիս-Մասիս»-ի հետ միասին: Աղջկա և տղայի կերպարներով ստիկերներն ունեցան ավելի քանի 650 000 ներբեռնում: Սակայն սիրված կերպարներով ստիկերների անվճար ներբեռնման հնարավորությունը  ուներ ժամանակային սահմանափակում:

Հայատառ սիրված ստիկերները վերադարձել են և՝ այժմ արդեն անժամկետ: Դրանք հասանելի են «Viber» մեսենջերի օգտատերերին աշխարհի ցանկացած կետից:

«Վիվա-ՄՏՍ-ը կարևորում է բաժանորդների արձագանքներն ու հաշվի է առնում դրանք: Հեռահաղորդակցությունը վաղուց արդեն ավելին է, քան բացառապես ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման ոլորտ: Մեր՝ թվային փոխակերպման ռազմավարության շրջանակում բավականին մեծ ջանքեր են գործադրվում տարբեր թվային հարթակներում ընկերության և բաժանորդների միջև երկկողմանի կապ ապահովելու ուղղությամբ: Դրա վառ ապացույցը Վիվա-ՄՏՍ-ի հայատառ ստիկերների կրկին հասանելիությունն է «Viber»-ում: Մեր բաժանորդների դրական արձագանքն ու ոգևորությունը նպաստեցին Վիվա-ՄՏՍ-ի՝ սիրված հայատառ ստիկերներն անժամկետ հասանելի դարձնելուն՝ անվճար ներբեռնման հնարավորությամբ: Այս ստիկերները ևս կարևոր  միջոց են սոցցանցերում հայերենը խրախուսելու համար»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ինչպե՞ս ներբեռնել Վիվա-ՄՏՍ-ի նոր ստիկերները

Ստիկերները կարելի է որոնել «Viber»-ի ստիկեր-մարկետում՝ գրելով «Viva-MTS Stickers»: Ստիկերները կարելի է ներբեռնել անվճար և օգտագործել առանց սահմանափակումների: Դրանք հասանելի են ինչպես Վիվա-ՄՏՍ-ի, այնպես էլ այլ բջջային օպերատորների բաժանորդներին: Ներբեռնել կարելի է այստեղ.

Ստիկերներ՝ աղջկա կերպարով 

Ստիկերներ՝ տղայի կերպարով 

Մանրամասն տեղեկություն ստանալու համար այցելեք www.mts.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Ամենաշատ