News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չնայած եղանակին եւ այն հանգամանքին, որ շատերը բացակայում են Երեւանից, ՀԱԿ-ի օգոստոսի 2-ի հանրահավաքում շատ մարդիկ կլինի եւ մասնակիցների թիվը կգերազանցի նախորդ հանրահավաքի մասնակիցների թվին: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար, ՀԱԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը, ով ընդգրկված է նաեւ կոալիցիայի հետ երկխոսության ՀԱԿ-ի պատվիրակության կազմում:

«Արդեն ինտրիգ կա, մարդկանց սպասելիքները իրագործման ճանապարհին են, երկխոսություն է ընթանում, որի մանրամասների մասին հասարակությունը ցանկանում է իմանալ»- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե իշխանությունը համաձայնել է երկխոսել ընդդիմության հետ, որպեսզի  դժգոհ զանգվածներին փողոցից հետ բերի, Խաչատրյանը նշեց. «Այդպիսի տեսակետ կարող է գոյություն ունենալ: Մենք ընդամենը երկու հանդիպում ենք ունեցել իշխանությունների հետ, եւ ես չեմ կարող ասել, որ նրանք հենց այդ նպատակ են հետապնդում: Նրանք բարեհամբույր լսեցին մեր պահանջները, ընդունեցին երկխոսության մեր կողմից առաջարկվող օրակարգը, որոնցից առաջին տեղում արտահերթ ընտրությունների անցկացնելու պահանջն է: Իշխանության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին քննարկել մեր կողմից առաջադրված բոլոր հարցերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ