News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը չորեքշաբթի Ներկայացուցիչների պալատի անդամներին զգուշացրել է, որ «Արեւելյան Եվրոպայում ռուսական ագրեսիան հսկայական տնտեսական հետեւանքներ կունենա Ուկրաինայում եւ նրա սահմաններից դուրս», հայտնում է AP-ն։

«Գլոբալ առումով, ճգնաժամի կողմնակի հետեւանքները խորացնում են տնտեսական խոցելիությունը շատ երկրներում, որոնք արդեն իսկ բախվում են ավելի մեծ պարտքի բեռի եւ սահմանափակ հնարավորությունների՝ COVID-19-ից հետո վերականգնվելուն զուգընթաց քաղաքականության անցկացման առումով»,- ասել է Յելենը:

Յելենը նաեւ նշել է, որ «Ռուսաստանի ներխուժումը, ներառյալ Բուչայում անմեղ ուկրաինացիների դեմ իրականացված վայրագությունները, դատապարտելի են, իրենցից ներկայացնում են գլոբալ կանոնների վրա հիմնված անընդունելի վիրավորանք, եւ եւ հսկայական տնտեսական հետեւանքներ կունենան ողջ աշխարհի համար»:

Նրա խոսքերը նաեւ վերաբերել են համաշխարհային պարենային եւ էներգետիկ անվտանգության ապահովման ու պարտքի կայունության անհրաժեշտությանը, եւ խնդրանք են ներառել Կոնգրեսին՝ Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին աջակցելու համար, որոնք դրամաշնորհներ եւ մարդասիրական միջոցներ են տրամադրում աշխարհի բնակչության ամենաաղքատ եւ խոցելի շերտերին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ