News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսական ձեռնարկատերերի մասնավոր ինքնաթիռները կուտակվել են Դուբայում, գրում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի տվյալներով՝ ավելի քան 100 օդանավ պատերազմի սկզբից ի վեր կանգնած է Դուբայի օդակայաններում:

Արբանյակային լուսանկարները, որոնք արվել են Planet Labs ընկերության կողմից, ցույց են տալիս մասնավոր ինքնաթիռների կուտակումները փետրվարի կեսերից մինչեւ ապրիլի սկիզբ, հայտնում է The Journal-ը:

Flightradar24 կայքի տվյալներով՝ մարտին 4 մասնավոր ինքնաթիռներ են նկատվել, որոնք թռել են Մոսկվայից Դուբայ: Ի տարբերություն արեւմտյան ուղղությունների՝ Դուբայը չի արգելել ռուսական ավիահաղորդակցությունը:  

Քանի որ այդ օդանավերը Դուբայ են թռչում, որպեսզի խուսափեն պատժամիջոցներից, արդյունքում նրանք մնում են այնտեղ, քանի որ ինքնաթիռների ռուս սեփականատերերը չեն կարող դրանցով որեւէ այլ վայր մեկնել, The Journal-ին  հայտնել են ավիացիոն հարցրով իրավաբանները եւ մասնավոր ինքնաթիռների վաճառքով զբաղվողները:

«Շատ օդանավեր, որոնք կապ ունեն Ռուսաստանի հետ, տեղափոխվել են ԱՄԷ, քանի որ այնտեղ կարելի է թռչել օդային տարածքով»,- ասել է մասնավոր օդանավերի վաճառքով զբաղվող լոնդոնյան ընկերության տնօրեն Սթիվ Վերսանոն:

Վերջերս ԱՄՆ առեւտրի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել, որոնք արգելում են Ռուսաստանի հետ կապ ունեցող օդանավերի վերալիցքավորումը, տեխսպասարկումը կամ վերանորոգումը: Խոշոր ավիացիոն ընկերություններն, այդ թվում՝ Boeing-ը եւ Airbus-ը, նույնպես դադարեցրել են պահեստամասերի մատակարարումը ռուսական ավիաընկերություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ