News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի ամենախիտ բնակեցված կղզու՝ Ճավայի գրեթե բոլոր բնակիչները COVID-19-ի դեմ հակամարմիններ ունեն, որի պատճառը նախկին վարակի եւ վիրուսի դեմ պատվաստումների համադրությունն է, հայտնում է Reuters-ը։

Ըստ 2100 բնակիչների հետազոտության արդյունքների՝ Ճավայում, որտեղ 150 միլիոն մարդ է ապրում, եւ Բալիում, որը Ինդոնեզիայի գլխավոր զբոսաշրջային ուղղությունն է, մարդկանց 99,2 տոկոսը հակամարմիններ ունի COVID-ի դեմ:

Ինդոնեզիայի համալսարանի համաճարակաբան Պանդու Ռիոնոն Reuters-ին ասել է, որ վերջին հետազոտության ժամանակ հակամարմինների մակարդակն ավելի բարձր է եղել խթանիչների ավելի լայն ընդունման շնորհիվ:

Ինդոնեզիայում դեպքերի ամենօրյա թիվը զգալիորեն նվազել է փետրվարին օմիկրոն տարբերակի պատճառով գրանցված աճից հետո: 270 մլն բնակչության մոտ 60 տոկոսը պատվաստվել է COVID-ի դեմ։

Դեկտեմբերին 22 000 մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ ինդոնեզացիների 86 տոկոսը հակամարմիններ ունի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ