News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Չորս տարի ապօրինի քրեական հետապնդման եմ ենթարկվում: Այս մասին այսօր դատական ​​նիստին հայտարարեց նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանն անցնում է ապացույցների ուսումնասիրման կարգի հստակեցմանը։ Փաստաբան Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ դատարանը չի կարող անցնել ապացույցների քննման կարգի պարզաբանմանը, քանի դեռ չի պարզել մեղադրյալի, տվյալ դեպքում՝ Արմեն Գեւորքյանի դիրքորոշումը։

Դատարանը Գեւորգյանին առաջարկեց արտահայտել իր դիրքորոշումը։ Արմեն Գեւորգյանը հիշեցրեց, որ ավելի վաղ դատարանն իրեն թույլ չտվեց անդրադառնալ մի շարք հարցերի. Գեւորգյանը դրանք հնչեցրեց, այժմ՝ հռետորական հարցերի տեսքով՝ ցույց տալով մեղադրանքի մտացածին լինելը:

Գեւորգյանը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե Սիլվա Համբարձումյանի ինչի՞ն էր պետք կաշառք տալ, եթե բոլոր հարցերը նա ինքը կարող էր լուծել, ինչո՞ւ էր պետք արդեն արտասահման փոխանցված գումարները վերադարձնել երկիր եւ այլն։ Քանիդ դեռ այս հարցերի շուրջ պարզաբանումներ չկան, մեղադրանքն անհասկանալի եւ անհիմն է, ընդգծեց Գեւորգյանը՝ հավելելով, որ արդեն չորս տարի է, ինչ ապօրինի հետապնդման է ենթարկվում:

Չնայած մի քանի միջնորդությունների առկայությանը՝ դատավորը համառորեն հետաձգեց դրանց քննարկումը։ Փաստաբան Սահակյանը հիշեցրեց, որ միջնորդությունները պետք է քննվեն ներկայացնելուց անմիջապես հետո՝ հատկապես, որ այս դեպքում խոսքը միջնորդության մասին է, որը թույլ կտա Գեւորգյանին արտերկիր մեկնել՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու համար։ Դատավորը հայտարարեց, որ միջնորդությունը կքննվի այսօր, սակայն՝ ապացույցների ուսումնասիրման կարգը որոշելուց հետո։

Մեղադրող Պետրոս Պետրոսյանն առաջարկեց ուսումնասիրել փաստաթղթերը, իրեղեն ապացույցները, հարցաքննել վկաներին եւ ավարտել ամբաստանյալների հարցաքննությամբ։ Ինչ վերաբերում է վկաների հարցաքննության հաջորդականությանը, Պետրոսյանն առաջարկեց հարցաքննել գործարար Սիլվա Համբարձումյանին, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, Լեւոն Սուլթանյանին, Անահիտ Իսրայելյանին, Կարմեն Սահակյանին, Անդրանիկ Գեւորգյանին։ Նաեւ միջնորդություն կներկայացվի հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին հարցաքննելու համար միջոցներ ձեռնարկելու մասին:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը նույնպես համաձայնեց կարգին, սակայն դատարանին խնդրեց պարզաբանել քննվող նյութերի ծավալի կրճատման սկզբունքը՝ պատճառաբանելով, որ հարցը կապված է նրա հետ, որ քրեական գործ հարուցելու պատճառը կաշառքի դրվագի հետ կապված նյութերում չկա: Ընդ որում, նա դատարանին խնդրեց ցուցմունքները քննել եւ Սիլվա Համբարձումյանին  հարցաքննել նույն օրը:

Փաստաբան Սահակյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ է քննարկում դատարանը, քանի որ, ըստ էության, նա նյութերի ուսումնասիրության կարգից արդեն անցել է ծավալին, եւ ինչո՞ւ որ մի կերպ չի անցել միջնորդության քննմանը։ Ընդ որում, Սահակյանն ակնարկեց, որ դատախազը գիտեր, որ նիստին քննարկվելու է նյութերի ուսումնասիրության կարգի ու ծավալի հարցը։ Դատավորը հայտարարեց, որ դատարանը վաղուց է որոշել անցնել կարգի հստակեցմանը, ինչին ի պատասխան փաստաբանը ստիպված էր բացատրել, թե որն է կարգի եւ ծավալի տարբերությունը։ Դատախազ Պետրոսյանը դիտողություն արեց դատավորին՝ դժգոհություն հայտնելով, որ փաստաբանները խոսում են՝ առանց դատարանի թույլտվությունը հարցնելու:

Արամ Օրբելյանի առաջարկի էությունն այն էր, որ պետք է ծանոթանալ բոլոր ապացույցներին եւ նիստի ընթացքում պարզել՝ դրանք առնչվում են մեղադրող կողմին, թե՞ ոչ, ոչ թե անմիջապես մի կողմ դնել դրանք:

Նույնը վերաբերում է նաեւ վկաներին: «Այսինքն՝ բոլորի՞ն լսել»,- պարզաբանեց դատավորը։ «Այո՝ բոլորին: Թեկուզ՝ 10 վայրկյան: Կամ նրանք կասեն, որ կաշառքի մասին ոչինչ չգիտեն։ Իսկ կարող է պարզվել, որ գիտեն»,- հայտարարեց փաստաբանը։

Դատախազ Պետրոսյանը կտրականապես հայտարարեց, որ պաշտպանությունը փորձում է խաթարել գործընթացը, որից հետո մեկնաբանեց եւ հերքեց փաստաբանների հնչեցրած բոլոր փաստարկները։ Միաժամանակ, Պետրոսյանը պաշտպանությանը մեղադրեց «գործընթացը ձգձգելու» մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ