Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Նյու Յորքի Թայմս Սքվերում ժամը 14:00-16:00-ին հանրահավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ, արվեստագետներ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերին՝ միաժամանակ առաջ մղելով համաշխարհային ճանաչմանն ուղղված պայքարը:
Հանրահավաքին մասնակցել է, մասնավորապես, կոնգրեսական Թոմաս Սոուզին: Նա նշել է, որ Կոնգրեսում ինքը 100 տոկոսով ներկայացնում է հայերի շահերը: Նրա խոսքով, այսօր օրերին աշխարհի ուշադրություն Ուկրաինայի վր, բայց բոլորս կարի ունենք մեր ուշադրությունը սեւեռել նր վրա, ինչ կատարվում է Հայաստանում. «Ես միշտ կանգնած եմ ձեր կողքին, ձեզ հետ: Ես երջանիկ եմ, որ իմ շխատակազմի ղեկավարը հայ է, ն պատմել է ինձ Ցեղասպանության մասին, պատմության մասին»,-ասաց կոնգրեսականը, ապա հայերենով ասաց. «Ես ձեզ հետ եմ միշտ»: