News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում ռազմական հակամարտության հետեւանքներից մեկը աշխարհի շատ երկրներում պարենի պակասի սպառնալիքն է։ Փորձագետների կարծիքով, Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում կարող է տրիվիալ սով լինել։ Այս լուրերի ֆոնին մեր քաղաքացիներից շատերի մոտ հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք փոքր Հայաստանը հաղթահարել այս մարտահրավերները։

Անցած տարվա նախնական տվյալներով՝ գյուղատնտեսության մասնաբաժինը (անտառտնտեսության եւ ձկնաբուծության հետ միասին) Հայաստանի ՀՆԱ-ում գերազանցել է 11 տոկոսը։ Տնտեսապես զարգացած երկրներում այս ցուցանիշը սովորաբար բավականին ցածր է։ Օրինակ՝ Գերմանիայում այն կազմում է մոտ 0,7 տոկոս, Ֆրանսիայում՝ 1,6 տոկոս, ԱՄՆ-ում՝ 1 տոկոսից պակաս եւ այլն։ Ռուսաստանում այս ցուցանիշն այնքան էլ բարձր չէ՝ ընդամենը 3,7 տոկոս, հարեւան Վրաստանում մի փոքր ավելի՝ 6,5 տոկոս։

Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք ունենք զարգացած ու արդյունավետ գյուղատնտեսություն։ Ոլորտի իրական վիճակն այնքան էլ փայլուն չէ։ Գյուղատնտեսության համեմատաբար բարձր մասնաբաժինը բացատրվում է այն պարզ փաստով, որ Հայաստանի ՀՆԱ-ն ինքնին մեծ չէ։ Այսպես, մեկ շնչին ընկնող այս ցուցանիշով մեր երկիրն աշխարհի 190 երկրների շարքում զբաղեցրել է 86-րդ տեղը (ԱՄՀ-ի անցյալ տարվա ցուցակը)։

Հայաստանի բնակչության մոտ մեկ երրորդն ապրում է գյուղական վայրերում։ Ըստ 2014 թվականի գյուղատնտեսական մարդահամարի՝ ոլորտում եղել է 360 000 ֆիզիկական անձ: Այսինքն՝ ֆերմերներ։ Նրանց ավելացնենք այն քաղաքաբնակներին, որոնք․ ունենալով հողատարածքներ, նույնպես գյուղատնտեսությամբ են զբաղվում։ Բայց, չնայած ֆերմերների այս ողջ «բանակին», ոլորտում նրանց գործունեության արդյունքը դեռ հեռու է լավը լինելուց։

Օրինակ, այնպիսի կարեւոր ապրանքի համար, ինչպիսին ցորենն է, ինքնապահովման աստիճանը չի հասնում նույնիսկ 25 տոկոսի (2020թ. տվյալներ)։ Բացի այդ, մենք կորցրել ենք Արցախից ցորենի մատակարարումները, որոնք կատարվում էին մեծ ծավալներով։ Նման իրավիճակը պարենի (եւ հատկապես հացահատիկային կուլտուրաների) հետ կապված գլոբալ ճգնաժամի ֆոնին Հայաստանին սպառնում է ծանր հետեւանքներով։

Ո՞ր գործոններն են հանգեցնում հայրենական գյուղատնտեսության ցածր արդյունավետության։ Ի տարբերություն արդյունաբերության, գյուղատնտեսությունը (հատկապես բուսաբուծությունը) կախված է բնակլիմայական պայմաններից։ Ոչ քիչ կարեւոր նշանակություն ունեն նաեւ բուսաբուծության համար պիտանի հողատարածքները։ Այս առումով մեր երկրի (որը հիմնականում լեռնոտ է բախտը չի բերել։ Այսպիսով, միջին հաշվով մեկ տնտեսությանը բաժին է ընկնում ընդամենը 1,2 հեկտար ցանքատարածություն։ Օրինակ՝ ԱՄՆ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միջին մակերեսը կազմում է 187 հեկտար։

Գյուղատնտեսության կարեւորագույն ցուցանիշներից է արտադրված արտադրանքի ապրանքայնությունն է։ Այն բնութագրում է (տոկոսով) արտադրված արտադրանքի այն մասը, որը վաճառվել, փոխանակվել կամ տրվել է մատուցված ծառայության համար:

Որքան ցածր է արտադրանքի ապրանքայնության մակարդակը, այնքան տվյալ տնտեսությունը մոտ է իր բնական ձեւին։ Հիշենք, որ բնատնտեսությունում, ինչպես ֆեոդալիզմի ժամանակ, գործնականում ամբողջ արտադրված արտադրանքը սպառվում է (կամ օգտագործվում է) հենց տնտեսության ներսում։ Ինչպես երեւում է ստորեւ բերված գրաֆիկից, ապրանքայնության մակարդակի առումով ամենավատ ցուցանիշը ունեցել է հացահատիկը (ներառյալ ընդեղենը):

Պատճառներն այն են, որ բուսաբուծության համար լավագույն հնարավորությունների շրջաններում (հողերի որակ, ոռոգման հնարավորություններ եւ այլն) ֆերմերները նախընտրում են աճեցնել այն մշակաբույսերը, որոնք ապահովում են համեմատաբար բարձր եկամտաբերություն: Օրինակ՝ բանջարեղեն։ Այսպիսով, հացահատիկի եւ ընդեղենի միջին բերքատվությունը 1 հեկտարից 13 ցենտներից պակաս է։ Բանջարեղենի դեպքում այս ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է՝ գրեթե 272 ցենտներ։

Բայց բանջարեղենի հարցում նման բերքատվության հասնելու համար մեր երկրի պայմաններում հողի արհեստական ոռոգում է պահանջվում։ Ուստի նման հնարավորությունից զրկված ցանքատարածությունները հաճախ հատկացվում են հացահատիկային կուլտուրաներին, որոնց բերքահավաքն արդեն ուղղակիորեն կախված է բնության քմահաճույքներից։ Հասկանալի է, որ այդ գործոնը բացասաբար է անդրադառնում երկրում հացահատիկի մշակության վիճակի վրա։

Այս տարի աշնանացան մշակաբույսերի ցանքատարածությունները, թեեւ աննշան (0,5 հազար հեկտարով), սակայն նվազել են։ Այսինքն՝ ցանկալի աճի փոխարեն անկում է եղել։ Իհարկե, իրենց դերն են խաղացել նաեւ այլ գործոններ, որոնց թվում նշենք սահմանամերձ շրջաններում լարված իրավիճակը, ինչպես նաեւ պարարտանյութերի հետ կապված խնդիրները եւ այլն։

Ինչպես նշվեց վերեւում, տեղական ցորենի արտադրությունն այժմ ապահովում է երկրի կարիքների միայն մեկ քառորդից պակասը: Մնացածը ստիպված ենք ներկրել Ռուսաստանից։ Անցած տարի, օրինակ, այս երկրից ներկրվել է գրեթե 270 000 տոննա ցորեն, ինչպես նաեւ մոտ 21 000 տոննա ցորենի ալյուր։

Հարեւան Վրաստանում արդեն հնարավորություններ են փնտրում ցորենի ներկրումը դիվերսիֆիկացնելու համար, որպեսզի հաղթահարեն Ռուսաստանից դրա մատակարարումներից կրիտիկական կախվածությունը։ Այս առումով մեր երկիրն ունի որոշակի առավելություններ՝ Ռուսաստանը կապահովի հացահատիկի մատակարարումը, հատկապես, որ դրա համար հաշվարկներն այժմ իրականացվում են ռուսական ռուբլով։

Սակայն վերոնշյալ ռազմական հակամարտության հետ կապված հետագա իրադարձությունների բացարձակ անկանխատեսելիությունը հանգստության տեղիք չի տալիս։ Ուստի ավելորդ չէ զբաղվել հացահատիկի մատակարարման այլընտրանքային տարբերակներ փնտրելով եւ միեւնույն ժամանակ խրախուսել մեր ֆերմերներին ընդլայնել այս բերքի ցանքատարածությունները։ Գյուղատնտեսությունը, ի տարբերություն արդյունաբերության, բավականին իներցիոն է։ Այնպես որ, այս հարցերը պետք է լուծվեն օպերատիվ, առանց հապաղելու:

Տիգրան Վարդանյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ