News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունի քաղաքում հանդիպել է շրջանի վարչակազմի պատասխանատուների և համայնքների ղեկավարների հետ։

Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը նախ անդրադարձել է սոցիալ-տնտեսական ծրագրերին՝ նշելով, որ պատերազմի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքները պետք է շարունակել արագացված տեմպով: Նախագահի խոսքով՝ Կառավարությունը, ի լրումն պաշտպանական ծրագրերի, հետևողականորեն իրականացնելու է նախանշված բոլոր հիմնական ծրագրերը՝ առանձնացնելով հատկապես բնակարանաշինական և գյուղատնտեսական ուղղությունները:

Անդրադառնալով ստեղծված անվտանգային ու աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ, հիմք ընդունելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Արցախը շարունակում է պահպանել իր ապագայի տեսլականը՝ հիմնված երեք տասնամյակ առաջ որդեգրված անկախության ու պետականաշինության ուղղության վրա:

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը լսել է ներկաների մտահոգություններն ու կարծիքները, պատասխանել նրանց հուզող հարցերին, հանձնարարականներ տվել պատասխանատու անձանց առաջիկա անելիքների վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ