News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ակտիվիստների խումբը որոշում է ընդունել մայիսի 14-ին բողոքի ցույց անցկացնել Բաքվի Շատրվանների հրապարակում՝ ընդդեմ հասարակական գործիչների հասցեին աճող բռնության եւ սպառնալիքների։ Այս մասին տեղեկացրել է Turan-ը։

«Ցույցի կազմակերպման առիթով տարածված դիմումում նշվել է, որ վերջին ժամանակներս Ադրբեջանում հաճախակի են դարձել բռնության դեպքերը հասարակական գործիչների եւ լրագրողների դեմ, եւ այդ հանցագործությունները մնում են անպատիժ։

Մասնավորապես, բերվել են խաղաղ ցույցի ժամանակ քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուին բերման ենթարկելու (որն ավելի ուշ հանվել է ոստիկանության բաժանմունքից եւ դաժան ծեծի ենթարկվել ու նետվել ամայի մի տեղ), լրագրողի եւ ԼԳԲՏ-ակտիվիստ Ավազ Հաֆիզլիի առանձնակի դաժանությամբ սպանության, հասարակական գործիչ Բախտիյար Հաջիեւի առեւանգման եւ նրա հանդեպ անմարդկային վերաբերմուբնքի փաստերը։

Կամայականության վերջին դեպքը հարձակումն էր լրագրող Այթեն Մամեդովայի դեմ. անհայտ անձը դանակը դրել է նրա կոկորդին, սպառնացել եւ վիավորել նրա անչափահաս դստերը։

Իրավապահ մարմինների անգործությունը, որոնք չեն հետաքննում այս հանցագործությունները, նպաստում է անպատժելիության մթնոլորտին, որն ակտիվիստների եւ լրագրողների դեմ նոր գրոհների է մղում։

 «Մենք կարծում ենք, որ այդ գրոհները վերջինը չեն, եւ եթե հասարակությունը բողոքի ձայն չբարձրացնի, ապա ավելի ծանր հանցագործություններ կկատարվեն, այդ թվում քաղաքական սպանություններ։ Կոչ ենք անում մայիսի 14-ին մասնակցել բողոքի խաղաղ երթին, որը կսկսվի  ժամը 15.00-ին ՆԳՆ-ի շենքի մոտից, Շատրվանների հրապարակից՝ այս ահավոր հանցագործություններին վերջ դնելու, մեղավորներին գտնելու եւ պատժելու պահանջով»,- այնուհետեւ նշվել է դիմումում։

Ցույցի կազմկոմիտեի կազմում ընդգրկվել են 24 քաղաքական եւ քաղաքացիական ակտիվիստներ։

ՆԳՆ-ի հասարակության հետ կապերի եւ ԶԼՄ-ների բաժնի պետ Էլշադ Հաջիեւն իր հերթին հայտարարել է, որ հասարակական-քաղաքական գործընթացները երկրում կանոնակարգվում են օրենքով։

«Օրենսդրության համաձայն՝ ցանկացած անօրինական գործողություն կամ բողոքի ցույց մայրաքաղաքում, որը համաձայնեցված չէ Բաքվի գործադիր իշխանության հետ, կկասեցվի»,- ասել է նա, տեղեկացրել է պարբերականը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ