News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 07
USD
408.2
EUR
416.32
RUB
6.61
Տեսնել լրահոսը

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի նախապատրաստումը։ Այս մասին ասվում է Դուշանբեում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։ Վերահաստատել են Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահպանելու հանձնառությունը։

Նշվել է առաջընթացը առանցքային ոլորտներում եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում, այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը՝ Եռակողմ աշխատանքային խմբի միջոցով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ, ինչպես նաեւ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման եւ դրան հաջորդող սահմանագծման գործընթացը Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ գործարկելու ջանքերը՝ կողմերի խնդրանքով։

Քննարկվել է Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի նախապատրաստման թեմատիկան, որին ռուսական կողմը նույնպես պատրաստ է ամեն կերպ նպաստել։

Նախարարները արտահայտվել են հօգուտ Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հասարակությունների ներկայացուցիչների միջեւ երկխոսության շարունակմանը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ