ԱՄՆ-ն կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և/կամ Շվեդիայի հայտին, The Hill-ին հայնտել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը;
«Ե՛վ Ֆինլանդիան, եւ՛ Շվեդիան ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մերձավոր եւ գնահատված պաշտպանական գործընկերներն են»,- ասել է նա։
Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը օրենսդիրներին ասել է, որ Բեռլինում դաշինքի արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկումները, հավանաբար, կկենտրոնանան այն բանի վրա, թե ՆԱՏՕ-ի անդամներն ինչպես կարող են օգնել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ անվտանգության պայմանագրի կնքմանը։
Դոնֆրիդը նշել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի շրջադարձը դեպի ՆԱՏՕ «նշանակում է ևս մեկ աճող վկայություն այն բանի, թե ինչպիսի ռազմավարական ձախողում է այսօր վերապրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։