News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի հայտարարել է 10 նոր սրբերի անուններ՝ մասնակցելով Վատիկանում վերջին երկու տարում անցկացված առաջին սրբադասման արարողությանը: Այս մասինհայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ Հռոմի պապը նոր է ապաքինվել ծնկերի ցավից, որի պատճառով անվասայլակով է տեղաշարժվում:

Նշվում է, որ արարողության սկզբում քահանայապետը երկար կանգնած է եղել՝ ողջունելով պատարագը մատուցող հոգեւորականներին, այնուհետեւ մոտեցել է խորանին, որպեսզի սրբերի շարքը դասի 6 տղամարդու եւ 4 կնոջ: Նրանց թվում են հոլանդացի հոգեւորական լրագրողը, ախարհիկ կրոնափոխ հնդիկը, որը սպանվել էր իր հավատի համար եւ մի քանի ֆրանսիացի ու իտալացի հոգեւորականներ եւ միանձնուհիներ, որոնք կրոնական միություններ են հիմնել:

Սա առաջին սրբադասման արարողությունն էր Վատիկանում կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ