News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պակիստանի իշխանությունները կիրակի օրը հայտնել են, որ առնվազն ութ մարդ է զոհվել երկրի հյուսիս-արեւմուտքում գրոհայինների հարձակումների հետեւանքով, այդ թվում՝ անվտանգության ուժերի աշխատակիցներ, երեխաներ եւ փոքրամասնություն կազմող սկիհերի ներկայացուցիչներ, հայտնում է Voice of America-ն։

Հարձակումը տեղի է ունեցել Հյուսիսային Վազիրիստանում՝ Հայբեր-Փախտունխվա նահանգի անհանգիստ շրջանում, որի հետեւանքով երեք զինվոր եւ երեք երեխա է զոհվել, ասվում է զինվորականների հայտարարության մեջ։ Դրանում նշվում է, որ մահացած երեխաները 4-11 տարեկան են։

Պակիստանի շրջանը սահմանակից է Աֆղանստանին եւ մինչեւ վերջերս ահաբեկչական խմբավորումների կենտրոնն է եղել։

«Հետախուզական ծառայությունները հետաքննություն են անցկացնում, որպեսզի պարզեն մահապարտ-ահաբեկչի եւ նրա հանցակիցների ինքնությունը»,- ասել է զինվորականների մամուլի կենտրոնը՝ Հասարակայնության հետ կապերի միջգերատեսչական ծառայությունը։

Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք իր վրա չի վերցրել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ