News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Եվրոպայում  «ռեցեսիայի դարաշրջանի» մասին, քանի որ մայրցամաքը պայքարում է էներգակիրների աճող գների եւ Ուկրաինայում պատերազմի հետեւանքով ինֆլյացիայի աճի հետ, հաղորդում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Բրյուսելը «օրեցօր չարաշահում է իր իշխանությունը»։

Նա նաեւ հայտարարել է, որ Հունգարիան չի արգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե դրանք սպառնալիք չներկայացնեն Հունգարիայի էներգետիկ անվտանգության համար։

Օրբանը նշել է, որ իր նոր կառավարության ամենակարեւոր խնդիրը եվրոպական տնտեսական ճգնաժամի պայմաններում Հունգարիայի տնտեսությունը կառավարելն է։

Օրբանի կանխատեսմամբ՝ պատերազմը հարեւան Ուկրաինայում «երկար կտեւի. եւ մշտական ​​վտանգ կներկայացնի Հունգարիայի անվտանգությանը»։

Նա ասել է, որ Հունգարիայի Ազգային բանկը եւ կառավարությունը պետք է համակարգեն գնաճը զսպելու քայլերը։ «Մենք կհամաժամանակեցնենք այդ քայլերը»,-ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ