News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

SpaceX-ի, Blue Origin-ի եւ Virgin Galactic-ի կողմից կառուցված հրթիռների աղտոտումը կարող է վնասակար լինել մարդու առողջության եւ Երկրի կլիմայի համար:

«Հրթիռներից մթնոլորտային աղտոտվածությունը», որը հրապարակվել է Physics of Fluids ամսագրում, թվային տեսքով նմանակել է SpaceX-ի Falcon 9- նման ստանդարտ հրթիռի արտանետած գազերը տարբեր բարձրությունների վրա:

Հետազոտության մեջ ասվում է, որ կոմերցիոն տիեզերական ընկերությունների կողմից հրթիռների արձակման աճը «կարող է զգալի կուտակային ազդեցություն ունենալ կլիմայի վրա»: Նշվում է, որ դա պայմանավորված է ածխաթթու գազի եւ ազոտի օքսիդների մեծ քանակով, որոնք առաջանում են յուրաքանչյուր արձակման ժամանակ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ազոտի օքսիդների կոնցենտրացիան, որը բարձրացող հրթիռն արձակում է երկու խորանարդ կիլոմետր մթնոլորտային օդի մեջ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափանիշներով «վտանգավոր է համարվում մարդու առողջության համար»:

«Մթնոլորտային ազդեցությունները որոշիչ գործոն կլինեն, որը մանրազնին դիտարկում է պահանջում հրթիռների արձակման պլանավորման ժամանակ»,- գրել են հետազոտության հեղինակներ Իոաննիս Կոկկինակիսը եւ Դիմիտրիս Դրիկակիսը:

Նրանց խոսքով՝ հրթիռների կոմերցիոն արձակումների քանակի աճին զուգահեռ պետք է հաշվի առնել դրան հաջորդող մթնոլորտային աղտոտվածությունը:

Blue Origin-ի ներկայացուցիչն Insider-ին ասել է, որ New Shepard հրթիռը «լիցքավորվում է բարձր արդյունավետության եւ մաքուր հեղուկ թթվածնով եւ ջրածնով», իսկ միակ կողմնակի պրոդուկտն «առանց ածխածնի արտանետման ջրային գոլորշին է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ