News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

Մաքս Պլանկի անվային ծովային մանրէաբանության ինստիտուտի գիտաշխատողներ հայտնել են, որ համաշխարհային օվկիանոսներում ջրիմուռներով մարգագետինների տակ շաքարի սարեր են հայտնաբերվել:

Ինստիտուտի տվյալներով՝ ջրիմուռներով ծածկված մարգագետիններն ածխածին որսացող լավագույն էկոհամակարգերից են. ընդամենը մեկ քառակուսի կիլոմետր ջրիմուռները գրեթե երկու անգամ ավելի շատ են ածխածին կուտակում, քան ցամաքում գտնվող անտառները, ընդ որում՝ 35 անգամ ավելի արագ:
Գիտնականները հետազոտություն են անցկացրել իտալական Էլբա կղզու մոտ, որտեղից ջրիմուռների մարգագետինների եւ դրանց շրջակա նստվածքների նմուշներ են վերցրել: Նրանց տվյալները ցույց են տվել, որ ջրիմուռների տակ շաքարի կոնցենտրացիան առնվազն 80 անգամ ավելի մեծ է, քան ծովային այլ էկոհամակարգերում։

«Համեմատության համար. մեր գնահատականների համաձայն՝  աշխարհում 0.6 միլիոնից մինչեւ 1.3 միլիոն տոննա շաքար կա, հիմնականում՝ սախարոզայի տեսքով,- մամուլի հաղորդագրության մեջ հայտարարել է ինստիտուտի գիտնական Մանուել Լիբեկեն:- Շաքարի այդ քանակը համեմատելի է 32 միլիարդ շիշ Coca-Cola-ի մեջ պարունակվող շաքարի հետ»:

Ծովային ջրիմուռները զգալի քանակությամբ ածխաթթու գազ են սպառում բակտերիաների հետ իրենց սիմբիոտիկ փոխհարաբերությունների պատճառով, որոնցում երկու տեսակներն էլ օգուտ են քաղում միմյանցից:

Արեւի լույսը թույլ է տալիս բույսին ջրից վերցնել ածխաթթու գազը եւ շաքարի մոլեկուլների վերածել, որոնք կազմված են ածխածնից, ջրածնից եւ թթվածնից: Արեւի առավելագույն լույսի ժամանակ, օրինակ՝ ցերեկը կամ ամառային սեզոնին, բույսերն ավելի շատ շաքար են արտադրում, քան անհրաժեշտ է, ուստի դրանք պահում են ավելորդ սախարոզան իրենց արմատների շուրջ ծովի հատակին:

Բույսերի արմատների շուրջ ապրող բակտերիաներն օգտագործում են այդ շաքարը, որը բակտերիաներին էներգիա է հաղորդում՝ ավելի շատ սննդանյութեր արտադրելու համար, ինչպիսին ազոտն է, որով պարարտացվում են ջրիմուռների մարգագետինները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ