News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շիմպանզեները շփվելու համար բավականին հարուստ լեզու են օգտագործում, որի «բառերը» նրանք կարողանում են միավորել «նախադասությունների» մեջ, պարզել են Գերմանիայի Մաքս Պլանկի էվոլյուցիոն մարդաբանության համալսարանի փորձագետները: Նրանք ավելի մանրամասն նկարագրել են իրենց դիտարկումները Communications Biology ամսագրում հրապարակված հոդվածում:

Հետազոտողները վերլուծել են Կոտ դ'Իվուարի Տաի ազգային պարկի չափահաս շիմպանզեների միջեւ գրեթե 5000 զրույցի ձայնագրությունները՝ ընդհանուր մոտ 900 ժամ: Նրանք կարողացել են առանձնացնել 390 եզակի ձայնային հաջորդականություն։

Թեեւ ակնհայտ էր, որ շիմպանզեների արձակած ձայները որոշակի տեղեկություններ են կրում, սակայն ձայնավորացման այդպիսի լայն սպեկտրն անակնկալ էր գիտնականների համար:

«Մեր արդյունքները վկայում են այն մասին, որ շիմպանզեի ձայնային հաղորդակցման համակարգը շատ ավելի բարդ եւ կառուցվածքային է, քան համարվում էր»,- հայտարարել են նրանք:

Գիտնականները հայտնաբերել են ընդհանուր 12 տարբեր տեսակի ձայնավորացում, այդ թվում՝ խռխռոց, բառաչոց եւ նվնվոց: Ձայնավորացման կիրառման վրա ազդել է համատեքստը. այդպես շիմպանզեն մեկ խռնչյուն հանում էր ուտելիք տեսնելիս, իսկ մի քանիսը՝ որպես հնազանդ ողջույնի նշան:

Թեեւ շիմպանզեի լեզուն ավելի աղքատ է, քան մարդկայինը, պարզվել է, որ այն շատ ավելի հարուստ եւ բազմազան է, քան համարվում էր, նշում են հետազոտողները: Բացի այդ, դրանում հավանաբար ավելի շատ հնարավոր համակցություններ եւ հնչյուններ կան, քան մենք կարողացել ենք բացահայտել: Գիտնականները հույս ունեն, որ կապիկների լեզվի հետագա հետազոտումը կօգնի ավելին իմանալ մարդկանց լեզվի ծագման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ