News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Մենք կանգնած ենք իրականության եւ աշխարհի ամբողջական փոփոխության շեմին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Չինաստանի Հաղորդակցությունների համալսարանի պրոֆեսոր Դի Դեցզյանը՝ «Նոր մեդիա. Չինաստան-ՇՀԿ 2022» առցնաց սեմինարի շրջանակում:

Խոսելով ԶԼՄ-ների ոլորտում Facebook-ի աճող ազդեցության մասին՝ Դի Դեցզյանն ընդգծել է, որ ներկա պահն դեռեւս պարզ չէ թե ինչպես մետատիեզերքը եւ ավանդական ԶԼՄ-ները կազդեն միմյանց վրա ապագայում:

Նրա կարծիքով՝ չնայած սոցցանցերի տարածվածությանը, ավանդական ԶԼՄ-ները դեռեւս շարունակում են մնալ որակյալ եւ ոչ թե մակերեսային տեղեկատվության միակ աղբյուրը:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա տաս տարի անց, քանի որ արդեն մի ամբողջ սերունդ ապրում է վիրտուալ իրականության մեջ՝ աշխատում, սովորում եւ զվարճանում է առցնաց տիրույթում: Եվ դա նույնպես իրականության մի մաս է, եւրի հետ դեռեւս պարզ չէ, թե ինչպես է պետք հարաբերություններ կառուցել:  

Փորձագետը կարծում է, որ Facebook եւ Tik-Tok սոցցանցերը չեն կարողանա փոխարինել ավանդական ԶԼՄ-ներին: «Դրանք չեն կարողանա խոր եւ պրոֆեսիանոլ մակարդակով կազմված տեղեկութուն փոխանցել»,- ընդգծել է նա:

Նա նշել է, որ մետատիեզերքը տիրույթ է երիտասարդության համար, որը պաշտոնական կամ հայտնի միջազգային ԶԼՄ-ներ չի կարդում, եւ այդ առնչությամբ ավանդական ԶԼՄ-ները պետք է մտածեն ոչ միայն բովանդակության, այլ այն մատուցելու մասին, քանի որ հենց այդտեղ են պարտվում վիրտուալ ԶԼՄ-ներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարասինը` ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր փակման մասին. Մենք ուշադիր հետևելու ենք զարգացումներին
Տոնը, անկեղծ ասած, սկանդալային է...
Իշխանությունը քննարկում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը․ Լուսինե Բադալյան․ Factor.am
Կարծում եմ, որ ինչ-որ քայլեր կանեն, որովհետև երբ ինչ-որ բան սպառնում է պետության անվտանգությանը, ապա այդ քայլերն անպայման…
Խստորեն դատապարտում ենք Հանրային հեռուստաընկերության գործելաոճը․ ՀԺՄ
Պահանջում քայլեր ձեռնարկել՝ կանխելու պետության միջոցների հաշվին հանրությանը ապատեղեկացնելու քաղաքականությունը...
Բուրկինա Ֆասոյի ռազմական խունտան դադարեցրել է ֆրանսիական Jeune Afrique ամսագրի գործունեությունը
Jeune Afrique-ի փակումը նշանավորում է ֆրանսիական լրատվամիջոցների դեմ բռնաճնշումների վերջին էսկալացիան այն ․․
Հանրային լրագրության ակումբը ժամանակավոր օգտագործման համար լրագրողներին տրամադրում է անվճար զրահաբաճկոններ, սաղավարտներ
Լրատվամիջոցների աշխատակիցները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ...
Դավիթ Սարգսյանի նկատմամբ ակնհայտորեն իրականացվում է քաղաքական հետապնդում. ՀԺՄ հայտարարությունը
Քիչ առաջ շուրջ 6 ժամ առանց ձերբակալման որոշման՝ ապօրինաբար պահելով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ