News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել ու աջակցել են այդ բանակցություններին: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Ադրբեջանի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ իր ունեցած հանդիպմանը:

«Համանախագահող երկիրը վերահաստատել է այս սկզբուքնները, որոնք դրված են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում: Ուզում եմ հիշեցնել, որ Մինսկի խմբի համանախագահող հանդիասացող Ռուսաստանի նախագահի հետ մեր երկկողմ հայտարարությանմեջ արձանագրվել է ԼՂ հակամարտության կարեւորությունը եւ ԵԱՀԿ ՄԽ ներուժի օգտագործումն այդ առումով: Բրյուսելում, բնականաբար, ԼՂ հարցով տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, որի արդյունքներով արձանագրվել են Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները:

Ադրբեջանը համարում է, որ ՂԼ հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ եւ խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում, գիտեք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու օրակարգը եւ ասել, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ հայկական կողմի ներկայացրած սկզբունքներում արձանագրված է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները եւ ՂԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը. «Քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձեւակերպվել կողմերի միջեւ, ԵՄ խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որը իր տեսակետով հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից:

Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք եւ այդտեղ որեւէ փոփոխություն չկա»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Շառլ Միշելի հայտարարությանը, թե կողմերը համաձայնեցրել են արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի ու Ադրբեջանի միջով Հայաստանի տարբեր մասերի միջեւ տարանցումը կարգավորող սկզբունքները, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո հարց էր ծագում, թե այս ի՞նչ Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն է, և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնաբանել է, որ խոսքն, օրինակ, Երասխի և Մեղրիի միջև երկաթուղային հաղորդակցության մասին է, որը նաև կարող է դե յուրե ստեղծվել հնարավորություն ավտոմոբիլային հաղորդակցության համար:

Իհարկե, ավտոմոբիլային ճանապարհ ունենք Մեղրիից դեպի ՀՀ բոլոր հատվածներ, բայց երկաթուղային ճանապարհը միայն դրա մասին է»:

Անդրադառնալով անկլավների թեմային՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Բրյուսելում նման հարց չի քննարկվել։

«Բայց պետք է իմանանք, որ Ադրբեջանն այդ հարցն ակնարկով կամ ուղիղ, ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է։ Մեր դիրքորոշումն այդտեղ թափանցիկ է և հրապարակային։ Մենք ասել ենք, որ այդ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ։ Մենք ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ։ Հակառակը, մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը շեշտեց՝ որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում ժողովրդի թիկունքում՝ առավել ևս Արցախի ժողովրդի, ինչ-որ բան անել։

«Եթե կունենանք կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով։ Առանց այդ էլ դրամատիկ վիճակը հնգակի դրամատիզացնելը լավ պրակտիկա չէ։ Մենք պետք է այդ իրավիճակի հետ առնչվենք և իրավիճակի աչքերին ուղիղ նայենք՝ ոչ ավելի, ոչ պակաս», - նշեց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ. ՊԲ
ԱՀ ՊՆ֊ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով...
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն
Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք…
Նիլ Հաուեր. Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում 
Վերլուծաբան Միքայել Հորովիցը հայտնում է, որ ադրբեջանական կողմն օգտագործում է կամիկաձե դրոններ․․․
Ադրբեջանը հայտարարել է Արցախում «լոկալ օպերացիայի» մասին. տպավորություն չունեմ, թե լոկալ է. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը նաև հայտարարել է Արցախի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին, սակայն կիրառվող...
Կրակոցները չեն դադարում. Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշաններն են միացել. Հունան Թադեւոսյան
Կրակոցները միանգամից սկսվեց...
Ալիևի ցեղասպան ռեժիմը տեւական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Արտակ Բեգլայան
Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ