News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 29
USD
408.39
EUR
431.95
RUB
7.72
Տեսնել լրահոսը


Իշխանություններն իրենց ծրագիրն ավարտին չեն հասցնելու, մենք շարունակելու ենք ասել՝ դավաճան եւ սրիկա, ու դա ունենալու է իր հետեւանքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ այս պահին շարժման մասնակիցները Գարեգին Նժդեհի հրապարակից երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։

«Ոստիկանական պատնեշների թիկունքում հավաքվել էին Ազգային ժողովում, իրար ծափ էին տալիս, հույս էին տալիս, մի քիչ էլ դուխ էին տալիս, թե ամեն ինչ իրենց համար լավ է լինելու, ասում էին՝ ընդդիմությունը քաղաքական օրակարգ չունի եւ ինչքան էլ մեզ ասեն դավաճան, սրիկա, մեկ է, մենք գնալու ենք խաղաղության հետեւից եւ մեր ծրագիրը հասցնելու ենք ավարտին։ Ժողովուրդ ջան, իրենք իրենց ծրագիրն ավարտին չեն հասցնելու, մենք շարունակելու ենք ասել՝ դավաճան եւ սրիկա, ու դա ունենալու է իր հետեւանքը, դա հենց նենց չենք ասում, դա ասում ենք, որպեսզի մեր այն քաղաքացիները, որոնք դեռ համոզված չեն, որ դրանք դավաճան են ու երկիրը տանում են ոչ թե խաղաղության, այլ հայրենազրկման, պետք է դուրս գան փողոց, միանան մեզ, որպեսզի օր առաջ սրանց հեռացնենք։ Նիկոլն ուզում է իր թիմին հույս տալ, որովհետեւ հասկանում է, որ այդ թիմը հենց վտանգ ամբողջությամբ զգաց, առաջինն իրեն է լքելու, այդ դավաճանը մնալու է ընդամենը մի քանի դավաճանների հետ»,- ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե մայրաքաղաքում ամեն ինչ հանգիստ է, Սաղաթելյանն արձագանքեց. «Այսօր դուք ապացուցել եք՝ երկրում ինչ իրավիճակ է։ Նա ասում է՝ ժողովրդի թիկունքում ոչինչ չի անելու, դա ասում է այն մարդը, որը 4 տարի ժողովրդի թիկունքում բանակցեց, բանակցությունները տարավ ձախողման, արդյունքում բերեց պատերազմ, 44 օր խաբեց, ասաց՝ հաղթում ենք, ժողովրդի թիկունքում բանավոր պայմանավորվածությամբ Սյունիքում եւ Արցախում զիջեց նոր տարածքներ, հիմա էլ երկիրը հանձնելու շուրջ է բանակցում, այդքանից հետո այդ խրոնիկ սուտասանն ասում է՝ ես ժողովրդի թիկունքում բան չեմ անելու»։

Նշենք, որ ինչպես նախորդ օրերին, այսօր նույնպես վաղ առավոտյան շարժման մասնակիցները մայրաքաղաքում անհնազանդության բողոքի ակցիաներ են կազմակերպել։ Շարժման մասնակիցները շրջափակել էին ՀՀ նախագահի նստավայրի շենքը եւ պահանջում էին, որպեսզի նախագահն իր տեսակետը հայտնի Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ շարժումն ամեն օր պատրաստվում է պետական տարբեր կառույցների շենքեր շրջափակել։ Նախօրեին էլ շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր կազմակերպել Սասունցի Դավթի արձանի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ