News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Սամոան շաբաթ օրը երկկողմ համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հետ՝ ավելի սերտ համագործակցություն խոստանալով, քանի որ Պեկինի արտաքին գործերի նախարարը շարունակում է շրջագայությունը Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում, ինչը մտահոգություն է առաջացրել արեւմտյան դաշնակիցների շրջանում, հաղորդում է AFP-ն:

Համաձայնագրի մանրամասները պարզ չեն, քանի որ այն ստորագրվել է չինական պատվիրակության ութ երկիր ուղեւորության կեսին, սակայն խաղաղօվկիանոսյան մի քանի երկրի ուղարկված համաձայնագրի նախագծում ներկայացված են անվտանգության եւ տնտեսական համագործակցության ընդլայնման ծրագրերը:

Առաքելությունը դրդեց արեւմտյան առաջնորդներին կոչ անել տարածաշրջանային գործընկերներին հետ մղել Չինաստանի՝ իր անվտանգության ոլորտը տարածաշրջանում ընդլայնելու ցանկացած փորձ:

Սամոայի կառավարության մամուլի հաղորդագրությունը հաստատել է, որ Չինաստանի արտգործնախարար Վան Յին եւ Սամոայի վարչապետ Ֆիամե Նաոմի Մատաֆան հանդիպել են եւ քննարկել «կլիմայի փոփոխությունը, համավարակը, խաղաղությունը եւ անվտանգությունը»:

Տեղական ԶԼՄ-ները հրավիրվել էին որպես համաձայնագրի ստորագրման ականատես, սակայն հարցեր չեն հնչեցվել:

Հաղորդման մեջ ասվում է, որ Չինաստանը կշարունակի ենթակառուցվածքների զարգացման աջակցությունը Սամոայի տարբեր հատվածներին, իսկ ապագա նախագծերի համար նոր շրջանակ կմշակվի, որը «կսահմանվի եւ կփոխհամաձայնեցվի»:

«Սամոան և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը կշարունակեն ձգտել համագործակցության ընդլայնմանը, որը թույլ կտա իրականացնել համատեղ շահերն ու պարտավորությունները»,- ասվում է ուղերձում։

Այս շաբաթ չինական պատվիրակությունն արդեն այցելել էր Սողոմոնյան կղզիներ եւ Կիրիբատի։ Այն Սամոա էր ժամանել ուրբաթ երեկոյան, իսկ շաբաթ օրը կեսօրին պետք է մեկներ Ֆիջի, ինչպես նաեւ այցելեր Տոնգա, Վանուատու, Պապուա Նոր Գվինեա եւ Արեւելյան Թիմոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ