News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսական օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտության հրթիռների հարվածներով ոչնչացրել են ուկրաինական ավիացիան Դնեպրի ռազմական օդանավակայանում, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դնեպրի ռազմական օդանավակայանում բարձր ճշգրտության օդային հրթիռները ոչնչացրել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ավիացիոն տեխնիկան։ Խարկովի մարզում ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերականգնման ձեռնարկության արտադրական օբյեկտները»,- ասել է գեներալը։

Բացի այդ, Կոնաշենկովը նշել է, որ բարձր ճշգրտության օդային հրթիռներով խոցվել են՝ երկու հրամանատարական կետ, Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կենտրոնացման 27 տարածք, ուկրաինական հրետանու հինգ կրակակետ, այդ թվում՝ Սոլեդարի եւ Պրասկովիեւկայի տարածքներում բազմակի հրթիռային համակարգերի երկու մարտկոց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ