News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ն առաջին անգամ ուժեր եւ տեխնիկա կտեղակայի իր արեւելյան թեւում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ դա դաշինքին թույլ կտա ավելի արագ արձագանքել սպառնալիքի դեպքում։ «Սա հենց այն է, ինչի վրա մենք աշխատում ենք Գերմանիայի հետ, բայց մենք ակնկալում ենք, որ բոլոր դաշնակիցները նմանատիպ առաջարկներ կանեն՝ ներգրավելու նախապես նշանակված ուժերին, որոնք պատրաստված են եւ պատասխանատու են որոշակի տարածքների պաշտպանության համար»,-ասել է նա։

«Մենք կենտրոնացած ենք ջանքերն ուժեղացնելու, ավելի շատ աջակցություն տրամադրելու, ավելի ժամանակակից զենքեր տրամադրելու վրա»,-հավելել է Սթոլթենբերգը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան կշարունակի ստանալ «գործնական աջակցություն  ՆԱՏՕ-ի դաշնակիցներից եւ դաշինքից, ինչը թույլ կտա Ուկրաինային  շարունակել արդիականացնել իր զինված ուժերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ