News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արցախը չի կարող եւ չի լինի Ադրբեջանի կազմում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Կարծում եմ՝ հայ ժողովուրդը եւ պաշտոնական Երեւանը դա հիանալի հասկանում է։ Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ։ Եվ երբեք չենք անցնի կարմիր գծերը»,- ընդգծել է նախարարը։

Պատասխանելով կարգավիճակի մասին հարցին՝ Բաբայանը փաստել է, որ հարցը շատ բարդ է՝ հաշվի առնելով հենց հակամարտության բարդությունը, որը բարդությամբ հավասար է իսրայելա-պաղեստինյանին։ «Կարճ ժամկետում հասնել կարգավորման չի հաջողվի։ Հետեւաբար, պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ համապարփակ եւ վերջնական կարգավորումը հեռավոր ապագայի գործ է։ Դրա համար պետք է պահպանել եւ փայփայել Արցախը, եւ դե-ֆակտո նրա անկախությունը պահպանելու հնարավորություններ կան»,- նշել է Բաբայանը։ Պատասխանելով  Հայաստանում կառավարող կուսակցության ներկայացուցիչների արտահայտած կարծիքների մասին հարցին, որոնց էությունը հանգում է այն բանին, որ անվտանգությունը կարգավիճակից ավելի կարեւոր է, Բաբայանն ընդգծել է. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում կամ ինչ-որ կերպ կախված լինել նրանից։ Ադրբեջանը պնդում է իրենը՝ ասելով, որ Արցախ գոյություն չունի։ Մենք մերն ենք ասում, եւ մեզ հետ համաձայն են ԵԱՀԿ ՄԽ-ն եւ միջազգային հանրությունը, նշել է Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ