News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Նման միջոցառումները յուրահատուկ հարթակ են մեզ համար՝ հանդիպելու ոլորտի ներկայացուցիչների հետ եւ քննարկելու ոլորտի խնդիրները: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Orion-2022 գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանը:

«Այլ ավելի արդյունավետ գործիքակազմ, քան այս շփումները, ցավոք, չկա: Սա յուրահատուկ հարթակ է իրենց հետ հանդիպելու, քննարկելու, պանելային քննարկումների միջոցով բացահայտելու ոլորտի խնդիրները, եւ ոլորտի ներկայացուցիչների հետ փորձենք գտնել այդ խնդիրներին լուծումներ: Սա շատ արդյունավետ գործիք է: Երկրորդը, եւ այս հարթակն օգտագործելով կառավարությունը, մեր նախարարությունը հնարավորություն ունի ներկայացնելու իր ծրագրերն ու պլանները, որ մեր ծրագրերը համահունչ լինեն ոլորտի կարիքներին, համապատասխանեն ապագա բրենդներին»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ է անում նախարարությունը նորարարությունների միջոցով պետական կառավարման համակարգի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար, փոխնախարարը պատասխանեց. «Մենք այս պահին ունենք «գաղափարից բիզնես» ծրագիր, որով դրամաշնորհ ենք տալիս ստատափներին, եւ գաղափարի մակարդակում գտնվող ստատափներին, եւ շուկա մտնելու մակարդակի ստարտափների համար: Մենք տրամադրում ենք դրամաշնորհը, տալիս ենք այդ ընկերությանը թրեյնինգ, թե ինչպես արդյունավետ օգտագործի այդ ռեսուրսները եւ հասնի իր դրած նպատակին: Իսկ երբ արդեն մտել է շուկա, մենք այդ փուլում իրենց «տալիս ենք» ներդրողներին, ֆոնդերին (ֆոտոռեպորտաժ):

Երկրորդը, որ անում ենք դասընթացներն են: Այս տարի ընտրել ենք 4-5 ոլորտներ եւ այդ ոլորտներում մասնագետներ ենք պատրաստում, որ աշխուժացնենք դրանք: Մասնավորապես, արհեստական բնականության մասով մասնագետներ ենք պատրաստում՝ հաշվի առնելով, որ այդպիսի մասնագետների կարիքը շատ մեծ է: Մեծ է պահանջարկը նաեւ բլոքչեյնի, կիբերանվտանգության մասնագետների: Այս տարի ներդրել ենք նաեւ ինժեներության ուղղվածությունը: Մարդիկ գնահատում են, որ ոլորտը զարգացող է, աշխատավարձերի մակարդակն ավելի բարձր է, եւ մարդիկ փորձում են սովորել ու աշխատել այդ ոլորտում»:

Անդրադառնալով ՏՏ ոլորտում կադրերի պակասի խնդիրին, փոխնախարարն ասաց. «Սա իրավիճակ է, որը բնորոշ է ամբողջ աշխարհին: Ամբողջ աշխարհում կա մասնագետների այդ պակասը: Այստեղ մեր ծրագրերով խթանում է, որ ընկերությունները մասնագետներ ներգրավեն, այդ թվում դրսից, մասնագետներ պատրաստեն եւ մտնեն շուկա: Փորձում ենք այդ ճեղքվածքը մինիմիզացնել»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ