News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ավելի քան վստահ եմ, որ գործող իշխանությունների կողմից անցկացված ոչ մի ընտրություն չի կարող լինել ազատ ու արդար, եւ չի կարող հանգեցնել Հայաստանում խորը քաղաքական ճգնաժամի հաղթահարման։ Այս մասին հունիսի 23-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։

Նա հիշեցրեց ՀՀԿ-ի նախորդ տարվա դիրքորոշումը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն հանգեցնի քաղաքական ճգնաժամի հաղթահարման, եւ իշխող ուժն ամեն ինչ կանի, որ տպավորություն ստեղծվի, որ ժողովուրդն իրեն մանդատ է տալիս։ «Պարզվեց, որ մենք ճիշտ էինք, բայց ընտրությունների գնալու բոլոր հիմնական ուժերի որոշման ֆոնին ՀՀԿ-ն չէր կարող իր համախոհներին մենակ թողնել եւ չմասնակցել»,- հավելեց Մինասյանը։

Նրա գնահատմամբ՝ հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ միայն չհանգուցալուծեցին քաղաքական ճգնաժամը, այլեւ էլ ավելի խորացրին այն։

Քաղաքական գործիչը վստահություն հայտնեց, որ խնդիրների լուծմանը կարելի է հասնել ժամանակավոր կառավարության ձեւավորման միջոցով, որն էլ պետք է կազմակերպի ընտրությունները։

«1,5 ամիս անց հասարակական դիմադրությունը թեւակոխում է կազմակերպչական նոր փուլ՝ փորձելով կապ հաստատել բնակչության բոլոր շերտերի հետ։ Այս ընթացքում ձեռք բերված գիտելիքների հիման վրա մենք պատրաստվում ենք համախմբել հանրությանը եւ երկիրը տանել ազգի համար սպառնալիք հանդիսացող այս չարիքից ազատագրման ճանապարհով։ Պետք է ներգրավել այնպիսի թվով մարդկանց, որոնք ոչ միայն դուրս կգան հրապարակներ, այլեւ անհանդուրժողականության մթնոլորտ կստեղծեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր նպաստում են այս գործընթացի արգելակմանը»,- եզրափակեց նախկին պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ