News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երեւան կատարած այցի ընթացքում հաստատում է ստացել սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու պատրաստակամության մասին։ Այս մասին նա հայտարարել է Բաքվում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե իբր Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, որպեսզի ժամանակ շահի։

«Մենք մի քանի շաբաթ առաջ Երեւանում խոսել ենք եւ՛ վարչապետի, եւ՛ արտգործնախարարի հետ։ Նրանք հաստատել են սահմանազատման հանձնաժողովի շրջանակներում երկրորդ հանդիպմանը մասնակցելու պատրաստակամությունը»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ այդ հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Ներկայում բանակցություններ են ընթանում երկու կողմերի հետ դրա անցկացման ժամկետի վերաբերյալ։ Լավրովը նշել է, որ ոչ մի կողմից չի տեսել ազդանշաններ, որ նրանք փոշմանել են եւ չեն ցանկանում մասնակցել այդ աշխատանքին։ «Ընդհակառակը՝ ես հաստատում եմ ստացել եւ Երեւանում, եւ՛ այսօր բանակցությունների ընթացքում, որ սահմանազատումը այս փուլում բոլոր ջանքերի կարեւոր բաղադրիչն է»:

Նշենք, որ ավելի վաղ նույն ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների արհեստական ձգձգումը հղի է լուրջ ռիսկերով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ