News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 12
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը

ՀՀ քաղաքացիները իրավապահ մարմիններից ավելի շատ արդարություն պետք է տեսնեն, քան «քրեական ենթամշակույթի» ներկայացուցիչներից։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, նոր գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հունիսի 29-ին ասել է պաշտոնի միակ թեկնածու, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։

Թեկնածուի խոսքով՝ «քրեական ենթամշակույթի» դեմ ուղղված օրենսդրության ընդունումը, ինչպես նաեւ դրա ներկայացուցիչների հետապնդումը ընդամենը պայքար են դրա հետեւանքների դեմ։ «Այնինչ պետք է սկսել պատճառներից։ Եթե տուժած քաղաքացին չի տեսնում կամ չի սպասում արդարություն պետությունից, նա անպայման կսկսի դիմել մեկ ուրիշին։ Անգամ եթե ինչ-որ ձեւով մեզ հաջողվի արմատախիլ անել ամբողջ քրեական աշխարհը, դրա տեղում ինչ-որ նոր բան կհայտնվի։ Այդ նորի անվանումը կարող է այլ բան լինել, բայց բովանդակությունն ըստ էության նույնն է։ Պարզ ասած՝ մարդը գնում է այսպես կոչված հեղինակությունների մոտ, որպեսզի նրանցից իր խնդիրների լուծում խնդրի։ Եթե պետությունն ամեն բան արագ եւ արդարացի անի, քաղաքացիներն ավելի ու ավելի հազվադեպ կթակեն կրիմինալի դռները»,- ասել է Վարդապետյանը։

Դրա համար, թեկնածուի կարծիքով, պետք է ուժեղ իրավական համակարգ՝ սկսած ոստիկանական տեղամասից, վերջացրած դատախազությունով ու դատարաններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ