News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը ասել է, որ «երաշխիք չկա», որ Կենտրոնական բանկը կկարողանա սաստել գնաճը՝ առանց աշխատաշուկային վնաս հասցնելու, հաղորդում է AP-ն։

Փաուելը հույս է հայտնել, որ ԴՊՀ-ը կարող է այսպես կոչված «փափուկ վայրէջքի» հասնել՝ տոկոսադրույքներն այնքան բարձրացնելով, որպեսզի դանդաղեցնի տնտեսությունը եւ զսպի սպառողական գների աճը՝ ռեցեսիա եւ գործազրկության մակարդակի կտրուկ աճ չառաջացնելով:

«Մենք կարծում ենք, որ կարող ենք դա անել: Դա է մեր նպատակը»,- ​​ասել է նա։ Սակայն պատերազմն Ուկրաինայում, նրա խոսքով, ավելի է բարդացրել իրավիճակը՝ խաթարելով առեւտուրը եւ բարձրացնելով սննդի, էներգիայի եւ քիմիկատների գները:

ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը նշել է էներգետիկ ցնցումների «ուժեղ ազդեցությունը», որոնք տարածվում են աշխարհով մեկ, բայց Եվրոպայում խիստ զգացվում են ռուսական նավթից եւ բնական գազից կախվածության պատճառով: Նա նաեւ մատնանշել է Եվրոպայի մոտ լինելն ուկրաինական պատերազմին եւ ասել է, որ բանկի կողմից գնաճի գնահատակնում «էներգետիկան խիստ թերագնահատված էր»:

ԵԿԲ-ն եւ ԴՊՀ-ն չէին շտապում խոստովանել գնաճային սպառնալիքը, որն առաջացել էր մեկ տարի առաջ: Նրանք կարծում էին, որ գների աճը մատակարարման շղթայի խաթարումների ժամանակավոր արդյունք էր, քանի որ տնտեսությունն անսպասելի արագությամբ հետ է վերադարձել  2020 թ. կարճատեւ, բայց կործանարար անկումից հետո կորոնավիրուսի պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ