News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։

ՀՀ ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին։

Այս ճանապարհահատվածի երկարությունը 19.9կմ է։ Աշխատանքներն իրականցնում են «Քարավան» և «Ա․Ա․Բ․ Պրոյեկտ» ՍՊ ընկերությունները։ «Քարավան» ՍՊԸ-ն իրականացրել է 9.5 կմ հատվածում հողային պաստառի կառուցման աշխատանքներ։ Այս պահին կատարում է ճանապարհի պրոֆիլավորման, արհեստական կառուցվածքների կառուցման, ավազակոպճային շերտի տեղադրման աշխատանքներ։ «Ա․Ա․Բ․Պրոյեկտ» ՍՊԸ-ն իրականացրել է 6.7 կմ հատվածում հողային պաստառի կառուցման աշխատանքներ։

Նախարար Սանոսյանն ու Գոռ Ավետիսյանը զրուցել են շինարարների, տեխհսկողի հետ, քննարկել որակի, ժամկետների հետ կապված հարցեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ