News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավելի քան 40 հայ եւ ադրբեջանցի մասնագետ հունիսի 29-30-ը կլոր սեղան են անցկացրել Եվրամիության (ԵՄ) աջակցությամբ, հաղորդում է commonspace.eu կայքը։

Վրաստանի Կախրեթի քաղաքում կողմերը քննարկել են խաղաղ Հարավային Կովկասի ապագայի հնարավոր սցենարները։

Քննարկումները վերաբերում էին տնտեսության եւ կապի, անվտանգության, կառավարման ոլորտներին եւ մշակութային քաղաքականությանը։ Կողմերը նաեւ գնահատել են հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել ազգային կառավարությունների, քաղաքացիական հասարակության եւ արտաքին դերակատարների կողմից՝ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ երկարաժամկետ խաղաղության առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման հեռանկարների բարելավման համար:

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ-ի շարունակական հանձնառությունը «կայուն խաղաղությանը»:

Նա խոստովանել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի վերաբերյալ քննարկումներն ուղեկցվում են բազմաթիվ մարտահրավերներով եւ բուռն հույզերով։

Հատուկ ներկայացուցիչը ողջունել է երկխոսության հաստատմանը, վստահության ձեւավորմանը եւ արմատացած նարատիվներին դիմակայելուն ուղղված ջանքերը շարունակելու կողմերի վճռականությունը, որոնք խոչընդոտում են ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասի խաղաղ եւ բարգավաճ ապագային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ