News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիան պետք է կանգնի միջազգային դատարանի առջեւ՝ եզդիների դեմ ցեղասպանական ակտերին մեղսակցության համար, մինչդեռ Սիրիան եւ Իրաքը չեն կատարել սպանությունները կանխելու իրենց պարտականությունը, ասվում է բրիտանացի իրավաբան-իրավապաշտպան Հելենա Քենեդիի կողմից հաստատված հետազոտության մեջ, գրում է The Guardian-ը։

Զեկույցում, որը գրվել է մի խումբ հայտնի իրավաբանների կողմից, փորձ է արվում ընդգծել պետությունների պարտադիր պատասխանատվությունը՝ ցեղասպանությունն իրենց հողում կանխելու համար, նույնիսկ եթե այն իրականացվում է երրորդ կողմի՝ «Իսլամական պետության» (ԻՊ) կողմից:

Արդարադատության եզդիական կոմիտեի (YJC) կողմից միավորված իրավաբաններն ասել են, որ միջազգային իրավունքի համաձայն՝ պետությունները ցեղասպանության հանցագործությունը կանխելու պատասխանատվություն են կրում՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի: YJC-ի նախագահ, թագավորական փաստաբան սըր Ջեֆրի Նայսը եզդիների ցեղասպանությունը բնութագրել է որպես «խելագարություն»:

«Գոյություն ունեցող մեխանիզմները կարող էին փրկել եզդիներին այն բանից, ինչն այժմ նրանց նախկինում մասնակի ոչնչացման մաս է կազմում»,- ասել է նա:

Ընդունվել է, որ 2013 թվականից Իրաքում եւ Սիրիայում ցեղասպանության փորձեր են ձեռնարկվել կրոնական փոքրամասնություն հանդիսացող եզդիների դեմ։ Զեկույցը, որը պատրաստվել է 13 երկրների վարքագծի վերաբերյալ եռամյա հետաքննությունից հետո, եզրակացրել է, որ նրանցից երեքը չեն կատարել ցեղասպանությունը կանխելու իրենց պարտականությունը։

Թուրքիայի դեպքում կոմիտեն ավելի հեռուն է գնացել՝ մեղադրելով առաջնորդներին ջարդերին մեղսակցության մեջ՝ պնդելով, որ նրանք վերահսկողություն չեն հաստատել իրենց սահմանների վրա, որպեսզի կանգնեցնեն ԻՊ-ի զինյալների, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիների զգալի մասի ազատ հոսքը։

Կոմիտեն հայտարարել է, որ 2014 թվականի ապրիլից թուրք պաշտոնյաները աչք են փակել եզդի կանանց եւ երեխաների վաճառքի, տեղափոխման եւ շահագործման վրա եւ օգնել են ԻՊ-ի հետ կապված մարտիկներ պատրաստել՝ Սիրիայում քրդերի դեմ պայքարելու համար՝ այդպիսով ուժեղացնելով ցեղասպանության մեղավորներին։

«Թուրք պաշտոնյաներն իմացել եւ/կամ միտումնավոր աչք են փակել այն ապացույցների վրա, որ այդ անձինք կօգտագործեն ուսուցումը եզդիների դեմ արգելված գործողություններ իրականացնելու համար»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ նմանատիպ մեղադրանքներ են առաջ քաշվել Պարսից ծոցի որոշ երկրների, այդ թվում՝ Կատարի դեմ, սակայն բավարար ապացույցներ չեն ներկայացվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ