News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կիրակի առավոտյան սեյսմոլոգները հինգ երկրաշարժ են գրանցել, որոնց էպիկենտրոնները եղել են Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի արեւելյան ափերի մոտ, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից։

«Երկրաշարժերից ամենաուժեղը գրանցվել է կիրակի օրը՝ տեղական ժամանակով 10:13-ին։ Դրա ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ եւ էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 255 կիլոմետր դեպի հարավ-արեւելք»,- հայտնել է ՌԴ ԳԱ ներկայացուցիչը եւ հավելել, որ դրանից հետո երկու ժամվա ընթացքում մոտավորապես նույն տարածքում  գրանցվել է 3,9-ից 4,0 մագնիտուդ ուժգնությամբ եւս 4 երկրաշարժ:

Իր հերթին, ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր գրասենյակը լրատվականին հայտնել է, որ այդ երկրաշարժերը բնակավայրերում չեն զգացվել. զոհեր եւ ավերածություններ, ինչպես նաեւ ցունամիի վտանգ չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ