News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ավելի քան համոզված է, որ Ադրբեջանի ղեկավարության` Լեռնային Ղարաբաղի հայերին տված խոստումները կեղծիք են:

«Ադրբեջանական կողմի` պարբերաբար հնչող կոչերն այն մասին, թե մեզ մոտ ամեն ինչ կարգին է, Ադրբեջանը ծաղկում է ապրում, մենք ձեզ կապահովենք, եւ այլն, հիմարություն են եւ  դեմագոգիա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ ավելի անհեթեթ արտահայտություններ նույնիսկ դժվար է մոգոնել:

«Այդ հայերի՞ մասին են նրանք որոշել հոգ տանել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տարին 12 ամիս շոու է կազմակերպում` արտասահմանից հրավիրելով բարձրաստիճան եւ ոչ այնքան բարձրաստիճան անձանց, ովքեր այցելում են այն շրջանները, որտեղ վրաններում ապրում են ադրբեջանցի փախստականները: Նրանց մոտ քարի դար է, անասնական պայմաններ, «հիգիենա» հասկացությունն ընդհանրապես բացակայում է, եւ այժմ նրանք որոշել են հոգ տանել հայերի մասին»,- վրդովում է խորհրդականը: Նրա խոսքով, նման արտահայտություններն ուղղակի անբարոյականություն են:

«Թող նախ եւ առաջ մտածեն եւ հոգ տանեն այն մարդկանց մասին, ովքեր այսօր իրենց գոյություն են քարշ տալիս Ադրբեջանում: Լեռնային Ղարաբաղի հայերի մասին հոգ կտանենք մենք եւ հենց ինքը` Լեռնային Ղարաբաղը»,- բարկացած բացականչել է Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ «անձամբ ինքը եւ Ադրբեջանն ընդհանրապես ձգտում են հանդուրժողականություն եւ համբերություն դրսեւորել»` Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Եթե մենք ցանկանանք հրատարակել դարաշրջանի ամենածիծաղելի անեկդոտների գրքույկը, ապա առաջին անեկդոտը կլինի հետեւյալը. «Իլհամ Ալիեւը հանդուրժող է»: Դա աշխարհի ամենածիծաղելի քաղաքական անեկդոտն է»,-հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ