News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերջին հարձակումները, Հայաստանի ներկայիս իշխանության դրսևորած հանցավոր կրավորականությունը և ստախոսությունը վերջնականապես ապացուցում են, որ Ն. Փաշինյանի գլխավորած կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը հլու-հնազանդ ենթարկվում են թուրք-ադրբեջանական սպառնալիքներին՝ ոտնահարելով հայության կենսական իրավունքներ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս իշխանությունները դարձել են Ադրբեջանի գործիքը հայոց երկու պետականությունները կազմաքանդելու և համաթուրանական կամրջով Ադրբեջանն ու Թուրքիան միավորելու ճանապարհին: Արցախի ապառազմականացման և Ադրբեջանի հետ տխրահռչակ «խաղաղության» պայմանագրի կարգախոսներով փաշինյանական իշխանությունը դուրս է բերում հայ զինվորականներին Արցախից, ջլատում է Հայաստանի բանակը, խոստացված բանակային բարեփոխումների փոխարեն մեր ռազմական ուժերը անկառավարելի նահանջի  մեջ են,  փորձ է կատարվում պարտության ողջ բեռը բարդել բանակի վրա: Պարտվողական, բացարձակ անինքնուրույն արտաքին քաղաքականության հետևանքով հնարավոր են դառնում նոր տարածքային զիջումները Ադրբեջանին և՛ Արցախում, և՛ Հայաստանում:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքի  շուրջ ծավալվող զարգացումները վկայում են, որ փորձ է կատարվում վերջնականապես կտրել Արցախը Հայաստանից, Լաչինի միջանցքը վերածել ինչ-որ անհասկանալի ճանապարհի, որը չունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ, թողունակություն, հարակից հայկական բնակավայրեր, կայացած փաստ դարձնելով Արցախի լիակատար բռնազավթումը և Սյունիքի հանձնումը, հայության նոր ցեղասպանությունը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը սպառնալի մարտահրավերների հաղթահարման համար առաջարկում է պետականապաշտպան, հայրենատեր ազգային բոլոր ուժերի համախմբում՝ քաղաքական խորհրդի կարգավիճակով, որը կստանձնի ստվերային կառավարության գործառույթները՝ հետևյալ հրատապ խնդիրների իրագործման նպատակով:

Ա․ Ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ցեղասպանական գործողություններից՝ ճանաչել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը՝ լեգիտիմ, անկախ կարգավիճակը Ադրբեջանից, որով վերահաստատել  արցախահայության անվտանգության երաշխավորի ՀՀ դերը ։

Բ. Հասնել գործուն քայլերի Արցախյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարներից, որպեսզի նրանց ներկայացուցիչները համատեղ մշտադիտարկման առաքելություն իրականացնեն Արցախի և Ադրբեջանի շփան գծի ողջ երկայնքով և իրենց  մանդատին համապատասխան՝ հսկեն պարտավորությունների իրագործումը՝ թույլ չտալով Ադրբեջանին իրականացնել նոր էթնիկ զտումներ և արցախահայության տեղահանում, հայկական բազմադարյա մշակութային ժառանգության ոչնչացում և յուրացում: 

Գ. Դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի և Հայաստանի սանձազերծած ագրեսիայի և ահաբեկչության փաստերը քննելու, որպեսզի կանխվեն ցեղասպանական գործողությունները, և պաշտպանվի իր հայրենիքում հայության անվտանգ ապրելու հիմնարար իրավունքը: 

Դ. Վերականգնել Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական, դիվանագիտական կարողունակությունը, որը տարածաշրջանում կայունության և իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհն է, Ադրբեջանի ռազմական գերակայությունը պետք է հավասարակշռվի:

Ե. Ռուսաստանի հետ ծավալել խաղաղապահ ուժերի  մանդատի և արդյունավետ գործունեության վերաբերյալ շահագրգիռ բանակցություններ, որպեսզի կարողանանք ապահովել Արցախի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ-ը), Արցախի և Ադրբեջանի միջև հնարավոր պաշտպանիչ գոտու ստեղծումը՝ բացառելու ադրբեջանական ուժերի կողմից նոր տարածքների ու ռազմավարական բարձունքների գրավման բոլոր հնարավոր փորձերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ