News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված տվյալների համաձայն՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Ուշի գյուղի ոլորաններում, 2022թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, միմյանց են բախվել «Freightliner» մակնիշի բեռնատար և Արթիկ քաղաքի բնակչի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը և ուղևորներից երկուսը տեղում մահացել են, իսկ մյուս երկու ուղևորները և հիշյալ բեռնատարի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարոկկոյի իրավապահների կողմից հետախուզվող 56-ամյա Մայ Իսմաիլի-Ալաոուն հայտնաբերվել է «Զվարթնոցում» ու ձերբկալվել
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը...
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում «սպանություն» /հանկարծամահություն/ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
Նշենք, որ վիրավորին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, հետո երեւի...
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան...
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Մայիսի 5-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի...
Հրդեհ Հրազդանի կիրճում, «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում. Այն մարվել է 3 ժամ անց
Մայիսի 5-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Ամենաշատ