News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 01
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 12-ին կմեկնարկի ութերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանը։ Ամիսներ շարունակ խորհրդարանի աշխատանքը բոյկոտող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին մասնակցելո՞ւ են, թե՝ ոչ: Տեղեկություններ շրջանառվեցին, որ դաշինքում ստորագրահավաք են նախաձեռնել: Դաշինքի ամբողջ ցուցակը` մինչեւ վերջին մարդն ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու եւ ֆրակցիայի պատգամավորները վայր կդնեն մանդատները։ Սա արվում է, որպեսզի դավաճաններ չհայտնվեն եւ մանդատը վերցնելով իշխանությունների կողմը չանցնեն: Սակայն դաշինքից այս տեղեկությունները չեն մեկնաբանում։

Ցուցակը կազմված է 153 անունից եւ այդքան մարդու համաձայնությունը` մանդատը չվերցնելու հետ կապված, ստանալը դյուրին բան չէ: Բացի այդ` օգսոստոսի 2-ից լրացել է վարչապետի անձեռնմխելիության մեկ տարին, եւ խորհրդարանը կարող է անվստահության գործընթաց սկսել Փաշինյանի դեմ: Սակայն երկու կողմերի մեր աղբյուրներն ասում են, որ ընդդիմության ու իշխանության միջեւ վերջին ամիսներին այն կարգի անջրպետ է առաջացել, որ գաղտնի բանակցությունները` անվստահության գործընթաց սկսելու հարցով, ֆանտաստիկայի ժանրից են։ Իսկ ընդդիմությունը միայնակ չունի բավարար ձայներ, որ այդ գործընթացը հաջողությամբ իրականացնի»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ