News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) երկրորդ գնդի մատակարարման պայմանագիրը ստորագրվել է, ընդ որում փաստաթուղթը ենթադրում է համակարգի առանձին բաղադրիչների արտադրության տեղայնացում, «Բանակ-2022» միջազգային համաժողովում ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ուզում եմ նշել, որ համապատասխան պայմանագրային փաստաթուղթն արդեն ստորագրված է։ Այն, ի թիվս այլ բաների, նախատեսում է համակարգի առանձին բաղադրիչների արտադրության տեղայնացում։ «Տրիումֆ» Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը եզակի համակարգ է։ Եվ ես կարող եմ լիովին վստահ ասել, որ հիմքեր չկան ենթադրելու, որ որեւէ պետություն առաջիկա տարիներին կստեղծի այնպիսի համակարգ, որն իր կատարողական բնութագրերով կարող է մոտենալ «Տրիումֆ» Ս-400հակաօդային պաշտպանության համակարգին»,- ասել է նա՝ պատասխանելով Թուրքիային Ս-400 երկրորդ գնդի մատակարարման պայմանագրի ստորագրման ժամկետների մասին հարցին։

Շուգաեւը նշել է նաեւ, որ ներկայումս ընթանում է այս պայմանագրի գործնական իրականացումը։ «Այս տարի ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը բացասաբար է ազդել ռուսական կողմի եւ գործընկերների փոխգործակցության որոշ ասպեկտների վրա։ Այնուամենայնիվ, Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ։ Մենք նախատեսում ենք շարունակել աշխատանքը թուրք գործընկերների հետ թափանցիկ եւ փոխշահավետ հիմունքներով»,- ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ