News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021թ․ ստուգումից հետո ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱՏՄ) կազմել է ստուգման ակտ, որտեղ նշվել են բոլոր թերությունները, նաև տրվել է կարգադրագիր, որում նշվում են պարտադիր կատարման միջոցառումները և ժամկետները, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ՔՏՀԱՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը։

«Բացի դրանից, քանի որ ստուգման պահին առկա էին խախտումներ, բնականաբար վարչական վարույթ է իրականացվել, և տնօրենը ենթարկվել է վարչական տույժի»,– ասել է նա։

Ռուբեն Խաչունցը բացատրել է, որ առաջին խախտման դեպքում օրենքով կարող են տուգանել 25.000-50.000 դրամ։ Եթե դրանից հետո չի կատարվում կարգադրագրի պահանջը, այսինքն՝  երկրորդ անգամ է խախտում թույլ տրվում, տուգանքի չափը 150.000 դրամ է, սակայն դրա համար տեսչությունը պետք է վերստուգում իրականացնի, որի ժամանակ կարող է և տուգանք կիրառել և կասեցնել տվյալ օբյեկտի գործունեությունը։

Նա տեղեկացրել է, որ 2021թ․ տեսչական մարմինն իրականացրել է 396 ստուգում բարձրռիսկայնության տարբեր օբյեկտներում, և 249 վերստուգում։ 2022թ․ առաջին կիսամյակում իրականացրել են 254 ստուգում և 66 վերստուգում։ «Մենք պլանավորում էինք, այդ թվում նաև նշված օբյեկտի [«Սուրմալու» առևտրի կենտրոնը – խմբ․] վերստուգումը իրականացնել աշնանը՝ մինչև նոյեմբեր ամիս, ավելի ստույգ»,– ասել է նա՝ նշելով, որ կոնկրետ «Սուրմալու»-ի դեպքում եղել է 16 տարբեր խախտում և դրանք շտկելու համար տարբեր ժամկետներ են տրվել։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

Դիտարկմանը, որ 2021թ․ ստուգման մասին փաստաթղթերում որևէ հիշատակում չկա այն մասին, որ «Սուրմալու»–ում հրավտանգ նյութեր են եղել, այն էլ՝ այդ քանակի, Ռուբեն Խաչունցն ասել է, թե քանի որ փաստաթղթերում դրանք չեն հիշատակվում, իրենք ենթադրում են, որ նման նյութեր ստուգման պահին չեն եղել։ «Սակայն քանի որ հարուցված է քրեական գործ, նախաքննություն է ընթանում, ինձ թվում է՝ նախաքննությունը կպարզի այդ բոլորը»,– ասել է նա՝ չբացառելով, որ այդ նյութերը կարող են բերված լինել ստուգումից հետո։

Հաղորդավարի հարցին, թե ով է ի վերջո պատասխանատու այս ողբերգության համար, ՔՏՀԱՏՄ պաշտոնյան ասել է, որ մեղքի առյուծի բաժինը տնտեսվարողինն է։ «Չնայած, այդ տարածքները տարբեր վարձակալների են տրված։ Հիմա այդ վարձակալը ի՞նչ է արել։ Դա էլ պետք է պարզվի։ Միայն վարձատուին մեղադրել այդ հարցում, դա էլ ճիշտ չի»,– ասել է նա՝ հավելելով, որ վարձատուն գուցե տեղյակ էլ չի եղել, թե ում պահեստում ինչ կա։

Հաղորդավարը նշել է, թե փաստորեն ստացվում է, որ ՔՏՀԱՏՄ աշխատանքը արդյունավետ չէ, ինչին Ռուբեն Խաչունցը պատասխանել է՝ ասելով, որ Հայաստանում օբյեկտների 20 տոկոսը բարձրռիսկայնության են, դա կազմում է մոտ 8000 օբյեկտ, իսկ ՔՏՀԱՏՄ–ը տարեկան կարողանում է ստուգել առավելագույնը 500 օբյեկտ, վերստուգումները չհաշված։ Ըստ նրա՝ ստացվում է, որ միայն մեկ անգամ բոլոր այդ օբյեկտներն ստուգելու համար անհրաժեշտ կլինի 16 տարի։

«Ցանկալի կլիներ, որ մենք ունենայինք ավելի մեծ ռեսուրս, հնարավորություն ունենայինք ավելի ինտենսիվ իրականացնել վերահսկողությունը»,– ասել է նա՝ հավելելով, որ դիմել են հաստիքներ ավելացնելու խնդրանքով և իրենց խոստացել են ավելացնել տեսչական մարմնի աշխատողների քանակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ