News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Goldman Sachs-ի ռազմավարները կարծում են, որ Եվրոպայում այժմ ռեցեսիայի հավանականությունը երկու անգամ ավելի մեծ է, քան ԱՄՆ-ում, քանի որ աճող էներգետիկ ճգնաժամը կարող է մայրցամաքը տնտեսական անկման մեջ գցել:

Բանկի կարծիքով՝ հումքային ապրանքների գների աճը, ամենայն հավանականությամբ, ավելի երկար կպահպանի ինֆլյացիան բարձր մակարդակի վրա եւ կմեծացնի ռեցեսիայի ռիսկը:

Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները հանգեցրել են Եվրոպայում ապրանքների գների կտրուկ աճի։

Մինչ պատերազմի սկիզբը մայրցամաքը մեծապես կախված էր ռուսական նավթի ներկրումից, սակայն փետրվարից ստիպված էր դիմել հում նավթի այլ աղբյուրների: Էտալոնային Brent եւ WTI նավթերը ներկայումս վաճառվում են ավելի քան 85 դոլարով մեկ բարելի համար, ինչը 27 տոկոսով ավելի է ռուսական Urals նավթի համեմատ, որը ներկայումս արժե 67 դոլարից մի փոքր ավելի մեկ բարելի համար:

Ռուսաստանը նաեւ դադարեցրել է բնական գազի մատակարարումը մայրցամաք՝ նվազեցնելով «Հյուսիսային հոսք 1» գազատարի թողունակությունը մինչեւ 20 տոկոս եւ դադարեցնելով արտահանումը «Դրուժբա» գազատարի հարավային ճյուղով, որը գազ է մատակարարում Չեխիա, Հունգարիա եւ Սլովակիա:

Բնական TTF գազի հոլանդական ֆյուչերսներն այժմ վաճառվում են 231 եվրոյով մեկ ՄՎտ/ժ-ի համար, ինչը նշանակում է, որ հունիսի սկզբից դրանք ապշեցուցիչ 176 տոկոսով աճել են: ԱՄՆ բնական գազի ֆյուչերսներն, ընդհակառակը, վաճառվում են 9,36 դոլարով մեկ MMBtu-ի դիմաց, ինչը համապատասխանում է 31,50 դոլարին մեկ ՄՎտ/ժ-ի համար։

Goldman Sachs-ը հայտարարել է, որ հումքային ճգնաժամը հավանաբար կնշանակի, որ գները կշարունակեն աճել ինչպես եվրոգոտում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում: Եվրոգոտու ինֆլյացիան հուլիսին հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝8,9 տոկոսի, մինչդեռ Մեծ Բրիտանիայի տվյալները ցույց են տվել, որ ինֆլյացիան անցյալ ամիս հասել է 10,1 տոկոսի:

«Ինֆլյացիայի մեջ էներգիայի ներդրումը շատ ավելի մեծ է եվրոգոտում եւ հատկապես Մեծ Բրիտանիայում, քան ԱՄՆ-ում»,- նշել են մասնագետները: «Սա ենթադրում է Եվրոպայում իրական եկամուտների, սպառողական ծախսերի եւ արդյունաբերական ակտիվության վատագույն կանխատեսումներ»: «Գազի մատակարարման մեծ խափանումները, էներգակիրների գների աճը կամ մատակարարման շղթաների եւ վստահության ուղիների միջոցով կողմնակի ազդեցությունները կարող են խորացնել եվրոգոտու ռեցեսիան»,- հավելել են նրանք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ