News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փիլիսոփա եւ հասարակական գործիչ, ինչպես նաեւ «ռուսական աշխարհի» գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դուստրը՝ Դարյան, շաբաթ ուշ երեկոյան Մոսկվայի մարզում արտակարգ դեպքի զոհ է դարձել։ Ականատեսների վկայությամբ՝նրա վարած ամենագնաց  մեքենան պայթել է շարժման ընթացքում եւ այրվել։ Միջադեպի պատճառները պարզվում են, հայտնում է Коммерсант-ը։

Land Cruiser Prado մեքենան պայթել է Մոժայսկոե մայրուղու մոտ, 21։30-ին։ Ամենագնացն անմիջապես կորցրել է կառավարումը եւ, դուրս գալով ճանապարհի եզր, բռնկվել է։ Մինչ շտապօգնության ժամանելը, տեղում են եղել հրշեջները. սակայն ամբողջ մեքենան այրվել է կրակի մեջ։ Մարվելուց հետո հայտնաբերվել է այրված դի։ Նրա ինքնությունը պարզելու համար անհրաժեշտ է գենետիկական թեստավորում անել: Սակայն Ալեքսանդր Դուգինի ծանոթներն արդեն ցավակցություն են հայտնել նրան՝ դստեր մահվան կապակցությամբ։

Շաբաթ օրը Ալեքսանդր Դուգինը եւ նրա դուստր Դարյան ներկա են գտնվել «Ավանդույթ» հայրենասիրական փառատոնին, որին աջակցում են Մշակութային նախաձեռնությունների նախագահական հիմնադրամը, Մոսկվայի մարզի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը ու Օդինցովոյի վարչակազմը:

Ըստ վարկածի՝ եթե արտակարգ դրությունը կրի քրեական բնույթ, ապա դա կարող էր մահափորձ լինել «ռուսական աշխարհի» հասարակական գործիչ եւ գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի նկատմամբ։ Դարյա Դուգինան նաեւ փիլիսոփա էր, ինչպես նաեւ լրագրող ու երաժիշտ։ Նա եւ հայրը հայտնվել էին բրիտանական պատժամիջոցների թիրախում։

Պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի պատճառները դեռեւս պետք է պարզեն պայթուցիկ նյութերի փորձագետները, քանի որ, վարկածի համաձայն, մեքենայում կարող է պայթուցիկ սարք եղած լինել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ