News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին Կառավարության ղեկավարի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկով։ Նաեւ մտադիր եմ նրան հնարավորություն տալ ելույթ ունենալ առաջիկա ժամերին կազմակերպված հանրահավաքին, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Նա ասաց, որ դեռ պատասխան չի ստացել, եւ, ըստ այդմ, հանդիպման կոնկրետ օր դեռ նշանակված չէ։

«Նիկոլ Փաշինյանն այն պաշտոնյաներից է, ով, իշխանության գալով, խոստացավ հրապարակային լինել։ Բացի այդ, ժամանակին նրա հետ հանդիպել է նաեւ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որից հետո նրա մատնանշած ձեւաչափով հանդիպում անցկացվեց նաեւ Սերժ Սարգսյանի հետ։ Ուստի հուսով եմ, որ հանդիպումը, այնուամենայնիվ, կկայանա։ Համենայնդեպս, մերժում դեռ չենք ստացել»,- ասաց Ղազարյանը։

Նա հավելեց, որ հանդիպման թեման, եթե այն կայանա, կլինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։ Հանդիպումը պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն ասաց նաեւ, որ պատրաստ է Փաշինյանին հնարավորություն տալ ելույթ ունենալ Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։ Այնուամենայնիվ, Փաշինյանն այդ հանրահավաքին պետք է կրկնի 2018-ին իր կառավարման 100-րդ օրվա կապակցությամբ հնչեցրած սեփական ելույթը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Ղազարյանը խորհրդակցել է հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր կողմից ներկայացված օրակարգի եւ այսօրվա հանրահավաքի կազմակերպման հետ կապված։ Ի պատասխան՝ Ղազարյանը նշեց, որ այդ հարցը քննարկել է բազմաթիվ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ԳԽ նախկին պատգամավորների, ինչպես նաեւ ՀՀ երրորդ եւ երկրորդ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Ես փորձեցի հանդիպում կազմակերպել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, բայց չստացվեց»,- վստահեցրեց նախկին դեսպանը։
Ընդդիմադիրը շտապեց նշել, որ այդ հանդիպումները չեն նշանակում, որ ինքը ինչ-որ մեկի ազդեցության տակ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ