News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունների պաշտոնական բացումը տեղի է ունեցել Վազիանիի 4-րդ հետեւակային բրիգադի զորավարժարանում, հայտնում է «Գրուզիա Online»-ը։

Միջազգային զորավարժությունների բացման արարողությանը ներկա են եղել ՊՆ ներկայացուցիչներ, զորավարժություններին մասնակցող երկրների ռազմական կցորդներ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հիմնական խմբի, ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի եւ ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներ։

«Վրաստանում արդեն վեցերորդ անգամ են անցկացվում «Արժանի գործընկեր» բազմազգ զորավարժությունները։ Միջազգային զորավարժությունները ղեկավարում են Վրաստանի պաշտպանության ուժերի Արեւելյան հրամանատարությունը եւ Եվրոպայում ու Աֆրիկայում Միացյալ Նահանգների հրամանատարությունը (USAREUR)՝ ՆԱՏՕ-Վրաստան վարժանքների ու գնահատման համատեղ կենտրոնի (JTEC) աջակցությամբ։

«Արժանի գործընկեր 2022»-ի նպատակն է բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների եւ դաշնակից երկրների միջեւ պատրաստվածությունը եւ փոխգործունակությունը՝ Սեւծովյան տարածաշրջանում կայուն եւ անվտանգ միջավայր ապահովելու համար: Այս տարի զորավարժությունների պատմության մեջ առաջին անգամ կմասնակցեն Ճապոնիայի եւ Շվեդիայի զինված ուժերի ներկայացուցիչները։ Բազմազգ զորավարժություններին ներգրավված է ավելի քան 2400 զինվորական։ Այս տարվա բազմազգ զորավարժությունների մասնակիցներն են՝ Վրաստանը, ԱՄՆ-ը, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Հունաստանը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Սլովակիան, Նորվեգիան, Հունգարիան, Լիտվան, Ադրբեջանը, Գերմանիան, Բոսնիան եւ Հերցեգովինան, Էստոնիան, Լեհաստանը, Ճապոնիան, Լիտվա- Լեհաստան-Ուկրաինա բազմազգ բրիգադը եւ Շվեդիայի զինված ուժերը»,- ասվում է տեղեկատվության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ