News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբը (LANDCOM) սոցցանցերի իր էջերից հեռացրել է Թուրքիայի շնորհավորանքները 1922 թ. Փոքր Ասիայում Հունաստանի դեմ տարած հաղթանակի օրվա կապակցությամբ, հայտնում է Աթենքի AMNA լրատվական գործակալության փոխանցմամբ։

Թուրքիան այս տարի նշում է Դումլուփընարի ճակատամարտում հույների դեմ տարած հաղթանակի 100-ամյակը, որը բեկումնային դարձավ թուրք ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում։ Հունաստանի համար այդ հաղթանակը աղետի վերածվեց  Փոքր Ասիայում։

ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբը, որը գտնվում է թուրքական Իզմիրում, օգոստոսի 30-ին Twitter-ում գրել էր, որ «այսօր լրանում է Թուրքիայի անկախության 100-ամյակը»։ «Մենք միանում ենք ՆԱՏՕ-ում եւ դրանից դուրս մեր թուրք դաշնակիցներին՝ տոնելու նրանց Հաղթանակը եւ Թուրքիայի Զինված ուժերի օրը»,- ասված է շնորհավորանքում։

Հունաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ​​ներկայացուցիչը խիստ բողոք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ ընդգծելով, որ այդպիսի շնորհավորանքները ոչ միայն տեղին չեն, այլեւ անընդունելի են։ ՆԱՏՕ-ի հույն զինվորականները համանման շնորհանդեսով հանդես կգան ՆԱՏՕ-ի Գերագույն շտաբում (SHAPE), որը ներառում է ցամաքային զորքերի շտաբը, հայտնել են ԱԳՆ-ում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ