News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը 3 տարի 5 ամիս 20 օրով երկարաձգելու խնդրանքով:

NEWS.am-ի հետ զրույցում բնապահպան Ինգա Զարաֆյանն ասաց, որ եթե երկարաձգվի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը, ապա ընկերությունն առանց նոր ՇՄԱԳ–ի ու այլ թույլտվությունների, կշարունակի իր գործունեությունը։

««Լիդիան Արմենիան» ուզում է առանց նոր հայտի, ամռանը ուժի մեջ մտած օրենքի համաձայն, երկարաձգել իր իրավունքները։ Սա նշանակում է, որ «Լիդիանը» կարող է առանց նոր ՇՄԱԳ–ի ու այլ թույտվությունների, երկարաձգել ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը եւ շարունակել իր գործունեությունը, որովհետեւ  «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու  մասին» նոր օրենքով, եթե հրդեհներ, ջրհեղեղներ, երկրաշարժներ, փոթորիկներ կամ այլ բնական աղետներ, պայթյուններ, պատերազմ, ահաբեկչություն, քաղաքացիական պատերազմ, այդ թվում եւ քաղաքացիական անհնազանդություններ են եղել, ապա ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգումը կհամարվի անհաղթահարելի ուժ»,– պարզաբանեց Ինգա Զարաֆյանը։

Բնապահպանի խոսքով՝ նախկին կարգավորումներով, հնարավոր չէր ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգել առանց հայտ ներկայացնելու, ինչը ենթադրում էր ՇՄԱԳ–ի եւ այլ թույլտվություններ։

Բնապահպանները նախկինում էլ բարձրաձայնել էին «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու  մասին» նոր օրենքի թերությունների մասին եւ նշել, որ օրենքով ստեղծված հնարավորությունները «Լիդիան Արմենիայի» համար են, որովհետեւ այլ ընկերություն չկա, որը ինչ–որ գործունեություն է ծավալում տարբեր լիցենզիաներով։

«Ես հիշեցնեմ, որ «Լիդիանը» դադարեցրել էր իր գործունեությունը, որովհետեւ շատ մարդիկ փակել էին ճանապարհները, ասելով, որ հաշվի չի առնվել իրենց բողոքը, եւ հիմա բողոքը այդ կերպ են տեղ հասցնում, ինչը բողոքի ներկայացման նորմալ ձեւ է, բայց փաստորեն նոր օրենքում սա մտել է որպես քաղաքացիական անհնազանդություն, ինչը մեզ համար ընդունելի չէ»,– նշեց Ինգա Զարաֆյանը։

Բնապահպան Նազելի Վարդանյանն էլ ասաց, որ «Լիդիանի» դիմումը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը չպետք է բավարարի, որովհետեւ օրենքը հակասահմանադրական է։

«Խախտվում են մարդու սահմանադրական իրավունքները, հետադարձ ուժ են տվել օրենքին, որը կրկին Սահմանադրության խախտում է։ Հետադարձ ուժ չի կարող տրվել մի օրենքի, որը խախտում է այլոց իրավունքները։

Հիմա ի՞նչ է, պետք է փակե՞նք մեր աչքերը այդ խախտումների նկատմամբ, նույնիսկ եթե այդ օրենքը ստորագրված է։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են  ապացուցելու, որ արգելք է եղել, որ անհնազանդություն է եղել, բացի այդ արգելքը վերացել է երկու տարի առաջ, երբ պատերազմը սկսվեց, ճանապարհը բացվեց, անցել է երկու տարի, իրենք թույլտվություն են ունեցել իրենց գործունեությունը շարունակելու, ինչո՞ւ այս ընթացքում չեն իրականցրել իրենց գործունեությունը, երկու տարի ինչո՞վ էին զբաղված, ի՞նչն է խանգարել, չէ որ անհաղթահարելի  ուժ չկար, գնայիր քո գործունեությունը իրականացնեիր, հետո կգայիր, կասեիր՝ ժամկետը երկարացրու, բայց դու ոչ մի բան չես արել, ամբողջ տեխնիկան վաճառել ես։

«Լիդիանին» այդ ժամկետի երկարաձգումը պետք է, որպեսզի վաճառք անեն, ու իրենք ման են գալիս նոր գնորդներ։ Դե որ վաճառելու լինեին, պետք է ասեին՝ մենք բոլոր թույլտվություններն ունենք, հիմա այդ թույլտվությունների ժամկետը  վերջացել է, ու իրենք այդ օրենքի փոփոխության լոբբինգն արեցին, որ իրենց վրա տարածվեր այդ օրենքը, հիմա տեղի ունեցող գործընթացը ապացուցում է, որ հենց իրենց վրա է տարածվում, ոչ մի այլ ընկերություն չի օգտվել է «Ընդերքի մասին լրացումներ եւ փոփոխություններ կատարելու  մասին» ՀՀ օրենքում արված փոփոխություններից:

ՏԿԵՆ պետք է հարցնի՝ խոչընդոտները վերացվել են դեռ երկու տարի առաջ, ի՞նչ ես արել այս ընթացքում, բացի նրանից, որ քո եղած–չեղածը վաճառել ես։ Եթե  ՏԿԵՆ բավարարի այդ դիմումը, մենք դատարանում վիճարկելու ենք»,– ասաց Նազելի Վարդանյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անպատասխան հարցեր. Թադեւոս Ավետիսյան
ՀՀ կառավարության պատասխանատուն հայտարարում է նաև․ հանքի շահագործումը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն կավելացնի տարեկան…
Ամուլսարում հանք շահագործելու կառավարության որոշումն ապօրինի է, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր. հայտարարություն
Ավելի քան երկու տասնյակ ՀԿ-ներ ու անհետներ արածել են հայտարարություն…
Ամուլսարի հանքի շահագործումը նախատեսված է 2024 թվականի ընթացքում
Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ե՞րբ է «Լիդիան Արմենիա» ընկերությունը նախատեսում սկսել հանքի շահագործումը...
Անհասկանալի է, թե ինչի՞ գնով է կառավարությունը դարձել «Լիդիան Արմենիայի» 12,5 տոկոսի սեփականատերը. Պարսյան
Դա կարող է թիրախ դառնալ Ադրբեջանի զինված ուժերի համար…
ՀՆԱ աճ, հարյուրավոր աշխատատեղեր, 7 միլիոնանոց աջակցություն․ Քերոբյանը՝ Ամուլսարի շահագործման մասին
Փետրվարի 22-ին Հայաստանը 250 մլն դոլարի եռակողմ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Lydian Armenia» ընկերության հետ․․․
«Լիդիան Արմենիա»-ի հետ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ